Անուն:

Էլ. փոստ:

Հարց:



 

Գլխավոր  / Նորություններ


05/05/2018 / Ակցիզային հարկի մասին օրենքի արդյունքում աճել է վառելիքի գինը
Ակցիզային հարկի մասին օրենքի արդյունքում աճել է վառելիքի գինը

2018թ. հունվարի 1-ից «Ակցիզային հարկի մասին» օրենքում կատարված փոփոխությունների արդյունքում աճել է դիզվառելիքի, բենզինի և ավտոգազալիցքավորման ճնշակայանում սեղմված բնական գազի գինը։ Գազի 1000խմ-ի ակցիզը մինչև 2017թ. դեկտեմբերի 31-ը ներառյալ 8300 դրամ էր, իսկ ահա 2018 թվականի հունվարի 1-ից սահմանվել է 25000 դրամ։ 1խմ դեպքում, ակցիզային հարկի՝ նախկին և ներկա դրույքաչափերի 16,7 դրամ տարբերությունն իրենց ուսերին կրում են ոչ թե տնտեսվարողները, այլ՝ սպառողները։

Առաջացած իրավիճակում մեքենայություններից զերծ մնալու համար ստեղծվել է խումբ, որտեղ վարորդներն իրականացնում են ԱԳԼՃԿ-ների մոնիտորինգ՝ հրապարակելով սպասարկման և գների վերաբերյալ տվյալները։ Սա հանրային վերահսկողության միասնական հարթակ է, որտեղ տվյալները համադրվում են միասնական բազայում և համեմատվում: Արդյունքում՝ բազայից օգտվող վարորդները միանգամից կարող են տեսնել ԱԳԼՃԿ-ների ծառայությունների որակը:
Առաջիկայում պլանավորվում է ստեղծել գազալցակայանների միասնական տվյալների բազա, որտեղ կներմուծվեն լիցքավորման պարամետրերը՝ գին, ճնշումը՝ լիցքավորման մեկնարկի ժամանակ և ավարտին, խորանարդ մետր, ջերմաստիճան և այլն: Վերլուծությունը ցույց է տալիս, որ անկախ նրանից, թե ինչ սակագնով է կատարվում լիցքավորումը, նույն գազաբալոնի՝ տարբեր ԱԳԼՃԿ-ներում լիցքավորման արդյունքում գումարը հաճախ նույնն է կազմում:
Սա նշանակում է, որ բոլոր ԱԳԼՃԿ-ներում անհրաժեշտ վերահսկողությունը պետք է սահմանվի պետական մարմինների կողմից՝ համապատասխան գործիքների կիրառմամբ:



Իսպանիայում ավտոգազի ենթակառուցվածքն ընդլայնվում է, իսկ տրանսպորտային միջոցներն՝ ավելանում

15/09/2020 Իսպանիայում ավտոգազի ենթակառուցվածքն ընդլայնվում է, իսկ տրանսպորտային միջոցներն՝ ավելանում

Ըստ իսպանական Ircongas մասնագիտացված ընկերության` հեղուկ գազ (LPG) առաջարկող լցակայանների ցանցը երկրում շարունակում է աճել։ Սա մի կարևոր գործոն է, որը ստիպում է, որպեսզի ավելի ու ավելի շատ վարորդներ հավատարիմ մնան իրենց տրանսպորտային միջոցները այս այլընտրանքային վառելիքին հարմարեցնելուն գործին:

Չնայած էլեկտրական մեքենաները ապահովում են ավտոշուկայի էկո-անցումը, սակայն դրանք ավանդական վառելիքի միակ այլընտրանքը չեն․ փոխադրամիջոցների՝ ավտոգազի փոխարկումը մեկ այլ լուծում է կայուն ու շարժունակ մոդելների զարգացման ճանապարհին, քանի որ գազն այսօր առկա ամենաարդյունավետ այլընտրանքային վառելիքներից մեկն է։

Հեղուկ գազը՝ LPG-ն, շարունակում է մնալ աշխարհում առավել լայնորեն տարածված այլընտրանքային վառելիքը, որն օգտագործվում է ավելի քան 27 մլն տրանսպորտային միջոցների կողմից: Իսպանիայում արդեն ավելի քան 100․000 վարորդներ իրենց մեքենան հարմարեցրել են ավտոգազին կամ գնել են այս մաքուր վառելիքով աշխատող նոր մեքենաներ: Գազալցակայանների թիվը երկրում շարունակում է աճել և ներկայումս հասնում է ավելի քան 600-ի, ինչը թույլ է տալիս այս տիպի տրանսպորտային միջոցներ ունեցող վարորդներին շրջել Պիրենեյան թերակղզում՝ առանց ավելորդ անհանգստության կամ խնդիրների։

ավելին
Էլեկտրամոբի՞լ, թե՞ գազով ավտոմեքենաներ. Ո՞րն է ավելի ձեռնտու

20/07/2020 Էլեկտրամոբի՞լ, թե՞ գազով ավտոմեքենաներ. Ո՞րն է ավելի ձեռնտու

Գազը, որպես ավտովառելիք, զարգացման մեծ հեռանկարներ ունի աշխարհում, ինչն առաջին հերթին բացատրվում է նրա մատչելիությամբ, պահանջվող փոքր ներդրումներով և վտանգավոր արտանետումների ցածր մակարդակով։ Այս մասին վերջերս տված հարցազրույցում հաստատել է ավտոգազի արտադրության եվրոպական առաջատար ընկերության՝ Westport Fuel Systems-ի տնօրեն Բարտ վան Իռլին։

ավելին
Մինչև 2024թ․-ը Ռուսաստանում ավտոգազի շուկան էականորեն կաճի

14/07/2020 Մինչև 2024թ․-ը Ռուսաստանում ավտոգազի շուկան էականորեն կաճի

2020-ից մինչև 2024 թ․-ը ՌԴ կառավարությունը 50 մլդ ռուբլի կհատկացնի գազաշարժիչների արդյունաբերության զարգացմանը: Նախատեսվում է նաև տարեկան 3,5 մլրդ՝ բենզալցակայանների զարգացման և 700 մլն ռուբլի՝ ավտոպարկի վերազինման համար: Ինչպես վերջերս տեղեկացրեց ՌԴ Էներգետիկայի փոխնախարարը, 1-ին փուլում ծրագրի մեջ կներառվեն 27 ռեգիոններ, որտեղ շարունակվում է գազալցակայանների ենթակառուցվածքների զարգացման գործընթացը:

ավելին
Ավտոգազի շուկան ԱՄՆ-ում շարունակում է աճել

09/07/2020 Ավտոգազի շուկան ԱՄՆ-ում շարունակում է աճել

ԱՄՆ գազի արդյունաբերության երկու խոշոր ընկերությունները՝ AutoGas Alliance-ը և Roush CleanTech-ը, ներկա իրողություններից ելնելով, վերանայել են իրենց ընթացիկ ծրագրերը՝ ներկայացնելով որոշ նոր արտադրանքներ ու նախագծեր: Երկու ընկերությունների ղեկավարներն այն կարծիքի են, որ գազի ծավալների ավելացումը, որպես ավտովառելիք, կարող է ծախսերի կրճատման ու շրջակա միջավայրի բարելավման հնարավորություններ ստեղծել։

ավելին

12345 ››