ԱՄՆ գազի արդյունաբերության երկու խոշոր ընկերությունները՝ AutoGas Alliance-ը և Roush CleanTech-ը, ներկա իրողություններից ելնելով, վերանայել են իրենց ընթացիկ ծրագրերը՝ ներկայացնելով որոշ նոր արտադրանքներ ու նախագծեր: Երկու ընկերությունների ղեկավարներն այն կարծիքի են, որ գազի ծավալների ավելացումը, որպես ավտովառելիք, կարող է ծախսերի կրճատման ու շրջակա միջավայրի բարելավման հնարավորություններ ստեղծել։ Բացի տրանսպորտային գործակալություններից, դպրոցական, փոստային փոխադրումների մեքենաներից և երկրի ավտոպարկի ևս 4-7 դասի մեքենաներից, առաջարկվում է LPG համակարգերով վերազինել այլ տրանսպորտային միջոցներ ևս, մասնավորապես՝ արդյունաբերական ու կոմերցիոն։
Վերոհիշյալ ընկեություններն աշխատում են նահանգային LPG ասոցիացիաների հետ՝ տեղյակ պահելով անդամներին իրենց առաջարկների մասին, այդ թվում՝ ռազմավարական նշանակության վայրերում այլ վառելիքից գազի փոխարկման ու սպասարկման կենտրոններ ստեղծելու մասին: Արդեն 10 նահանգներ հետաքրքրություն են ցուցաբերել, հատկապես սպասարկման և կառավարման ոլորտների առումով։









