Անուն:

Էլ. փոստ:

Հարց:



 

Գլխավոր  / Նորություններ


17/01/2020 / Ավտոգազի արժեքով Հայաստանն ամենաէժան երկրների տասնյակում է
Ավտոգազի արժեքով Հայաստանն ամենաէժան երկրների տասնյակում է

Ավտոգազի (հեղուկացված պրոպան-բութանային խառնուրդի- LPG) միջին արժեքը ամբողջ աշխարհում հունվարի 13-ի դրությամբ 1 լ- ի համար կազմում է 0.63 ԱՄՆ դոլար: 

Ըստ Գլոբալ Փեթրոլ Փրայսիս (GlobalPetrolPrices.com) կայքի ավտոգազի արժեքը հիմնականում, աղքատ երկրներում ավելի ցածր է, հարուստ երկրներում՝ ավելի բարձր։  

Հունվարին ավտոգազի ամենացածր արժեքը Ալժիրում է՝ $0.06,  ամենաբարձրը՝ Շվեդիայում՝ $1.12։ 

Ընդհանրապես, գների սանդղակում միջին դիրքում եվրոպական երկրներն են, օրինակ Բելգիայում, Ռումինիայում, Հոլանդիայում այն կազմում է 0.66-0.68 դոլար:  Եվրոպայում այս առումով «ամենաթանկերն» են Շվեյցարիան ($1/լ), Ֆրանսիան ($ 0.97/լ), Նոր Զելանդիան ($ 0.95/լ), Հունաստանը ($ 0.91/լ):

Գազի հարուստ պաշարներով աչքի ընկնող Ռուսաստանում այդ ցուցանիշը 0.38 դոլար է, Ադրբեջանում ևս,  համարյա նույնքան էլ՝ Հայաստանում է՝ $0.37: Վրաստանում գազի գինը մի փոքր բարձր է ($0.50/լ):  



Ուկրաինան ամենաշատ ավտոգազ սպառող երկիրն է աշխարհում

07/02/2020 Ուկրաինան ամենաշատ ավտոգազ սպառող երկիրն է աշխարհում


Kosatka.Media–յի վերլուծության համաձայն՝ Ուկրաինան 2019թ. դեկտեմբերի տվյալներով տրանսպորտային սեկտորում համարվել է ամենաշատ ավտոգազ սպառող երկիր՝ մոտ 25%, որը երկու անգամ ավելի է ավտոգազի սպառման բարձր ցուցանիշ ունեցող մյուս երկրներից (Թուրքիա՝ 12%, Հարավային Կորեա՝ 10%):

ավելին
Եվրոպական ավտոարտադրողները պահանջում են, որ ԵՄ–ը անաչառ որոշում կայացնի

29/01/2020 Եվրոպական ավտոարտադրողները պահանջում են, որ ԵՄ–ը անաչառ որոշում կայացնի


Ավտոարտադրողները և այլընտրանքային վառելիք արտադրող ու մատակարարող ընկերությունները հանդես են եկել ԵՄ-ին ուղղված միացյալ հռչակագրով, որի հիմնական պահանջն է չեզոք մոտեցում դրսևորել

ավելին
Բուլղարիայում 1995 թվականից արագ տեմպերով սկսեց զարգանալ ավտոգազի շուկան:

10/01/2020 Բուլղարիայում 1995 թվականից արագ տեմպերով սկսեց զարգանալ ավտոգազի շուկան:


Վերջին տարիներին Բուլղարիայում գնալով շատանում են ավտոգազով լիցքավորվող փոխադրամիջոցները: Բուլղարիայի կառավարությունը խրախուսում է ավտոգազի կիրառությունը: Հիմնական պատճառը մյուս վառելիքների համեմատ ավտոգազի ցածր հարկերն են: Հաշվարկված է, որ Բուլղարիայում մոտ 490 000 փոխադրամիջոց լիցքավորվում է ավտոգազով:

ավելին

‹‹ 34567 ››