Անուն:

Էլ. փոստ:

Հարց:



 

Գլխավոր  / Նորություններ


08/10/2019 / Renault՝ գազից բենզին և բենզինից գազ առանց խնդրի
Renault՝ գազից բենզին և բենզինից գազ առանց խնդրի

Վերջերս Սանկտ Պետերբուրգ քաղաքում տեղի ունեցած մեքենաների ֆորում-ցուցադրության ժամանակ ֆրանսիական Renault ընկերությունը զարմացրեց բոլորին՝ ներկայացնելով իր նոր մոդելը՝ Logan ավտոմեքենան։

1,6լ ներքին այրման շարժիչով աշխատող այս ավտոմեքենան օգտագործում է միևնույն ժամանակ 2 տեսակի վառելիք` բենզին և մեթան։ Ավտոմեքենան ընթացքի է գցվում բենզինի միջոցով, իսկ հետո ավտոմատ փոխվում է բնական գազի։ Եթե բնական գազը վերջանում է ճանապարհին և վարորդը չի կարողանում հասնել գազի լցակայան, ավտոմեքենան սկսում է կրկին աշխատել բենզինով։

Այս նորարարական գաղափարի ստեղծողների նախնական հաշվարկներով, Logan-ը կարող է նվազեցնել վառելիքի ծախսերը ընդհուպ մինչև 3 անգամ, ինչպես նաև զգալիորեն մեծացնել ավտոմեքենայի վազքը։ Ֆորումի խոստումնալից արդյունքներից հետո ընկերության ղեկավարությունը քննարկման է դրել մոդելի հետագա զարգացումն ու ավտոմեքենայի մասսայական արտադրության հարցը։



Ուկրաինան ավտոգազի ներմուծման նոր ռեկորդ է աահմանել

18/10/2019 Ուկրաինան ավտոգազի ներմուծման նոր ռեկորդ է աահմանել


2019թ. սեպտեմբերին Ուկրաինայում հեղուկ գազի ներմուծման ծավալը օգոստոս ամսվա համեմատ բավական աճել է և հասել 171 600 տոննայի: Ինչպես հաղորդում է Argus պարբերականը, դա ամսական ներմուծման առավելագույն ցուցանիշ է:

Նոր՝ երեքլիտրանոց բենզինա-գազային շարժիչ «Գազել»-ի համար

26/09/2019 Նոր՝ երեքլիտրանոց բենզինա-գազային շարժիչ «Գազել»-ի համար

 

Գորկու ավտոգործարանը «Գազել-next»-ի համար մշակել է շարժիչի նոր մոդիֆիկացիա՝ նախատեսված սեղմված բնական գազի համար։ Նորույթի գլխավոր տարբերությունը մոդեռնիզացված EvoTech 3.0. շարժիչն է, որում ցիլինդրների ալյումինե բլոկի փոխարեն կիրառվել է չուգուն, ինչը թույլ է տալիս իջեցնել ջերմային ծանրաբեռնվածությունն ու բարձրացնել բարձր ջերմաստիճանի ժամանակ ուժային ագրեգատի ստաբիլությունը։ Բարեփոխման են ենթարկվել նաև այլ մասեր՝ մխոցները, ցիլինդրները և այլն։

Բնական գազը շարունակում է մնալ պոպուլյար վառելիք աշխարհի բոլոր մայրցամաքներում

20/09/2019 Բնական գազը շարունակում է մնալ պոպուլյար վառելիք աշխարհի բոլոր մայրցամաքներում

 

99Marketresearch.com ամերիկյան հեղինակավոր կայքը, որը զբաղվում է տարատեսակ ոլորտների շուկաների հետազոտությամբ, սեպտեմբեր ամսին կազմել է հաշվետվություն ավտոգազի շուկայի վերաբերյալ՝ բնական գազի վիճակագրությունն ու հեռանկարները։

‹‹ 678910 ››