Գորկու ավտոգործարանը «Գազել-next»-ի համար մշակել է շարժիչի նոր մոդիֆիկացիա՝ նախատեսված սեղմված բնական գազի համար։ Նորույթի գլխավոր տարբերությունը մոդեռնիզացված EvoTech 3.0. շարժիչն է, որում ցիլինդրների ալյումինե բլոկի փոխարեն կիրառվել է չուգուն, ինչը թույլ է տալիս իջեցնել ջերմային ծանրաբեռնվածությունն ու բարձրացնել բարձր ջերմաստիճանի ժամանակ ուժային ագրեգատի ստաբիլությունը։ Բարեփոխման են ենթարկվել նաև այլ մասեր՝ մխոցները, ցիլինդրները և այլն։
Եվս մի կարևոր հանգամանք, շարժիչի գազային տարբերակը թույլ է տալիս միկրոավտոբուսներում տեղադրել երկկողմանի օդորակման համակարգ։ Դա նշանակում է, որ բեռնափոխադրող մեքենաներում հնարավոր է տեղադրել կոնդիցիոներ, մեքենայի սրահը սառը պահելու և առանձին կոմպրեսոր ՝ սառնարանային վագոնը սառեցնելու համար:
«Գազել-next»-ում տեղադրվել են 33,2-41,6 խմ ընդհանուր ծավալով 4 գազի բալոններ։ Սարքավորումներն արտադրվում են իտալական Emer and OMVL ընկերությունում։ Բազմամակարդակ շարժիչի անվտանգության համակարգը ունի գերարագ փական, որը սահմանափակում է գազի արտահոսքը, երբ գազատարները վնասվում են։ Հրդեհային փականը թույլ է տալիս գազը բաց թողնել, երբ ջերմաստիճանը 100°C- ից բարձրանում է, իսկ անվտանգության փականը ապահովում է գազի հոսքը, երբ ճնշումը բարձրանում է 300-ից:
Հիշեցնենք, որ մեթանը կոմերցիոն տրանսպորտի վառելիքների մեջ ամենախնայողականն է, այն նվազեցնում է շարժիչի գործառնական ծախսերը 40-50%-ով:








