Նիդեռլանդների մայրաքաղաքի քաղաքային իշխանությունները որոշել են արգելել դիզելով մեքենաների օգտագործումը քաղաքի կենտրոնում մինչև 2030 թ-ը: «Ամստերդամը հայտնի է իր տոլերանտությամբ, բայց կա մի երևույթ, որի հանդեպ մեղք է շարունակել տոլերանտությունը, դա օդի աղտոտումն է», հայտարարել են քաղաքի երթևեկության պատասխանատուները՝ նշելով, որ օդի աղտոտվածությունը տարեցտարի պակասեցնում է բնակիչների կյանքի միջին տևողությունը։
Նման տրանսպորտի արգելման պլանը նախատեսվում է իրականացնել մի քանի փուլով: Մյուս տարվանից սկսած տասնհինգ տարուց երկար կյանք ունեցող դիզելով մեքենաներին կարգելվի անցնել Նիդեռլանդների հայտնի A10 օղակաձև ճանապարհով: Ծուխ արտանետող ավտոբուսները և ներքին այրման շարժիչով աշխատող ավտոբուսները 2020թ-ից սկսած չեն թույլատրվի: Այս արգելքը կտարածվեն նաև զբոսանավերի և մոպետների վրա մինչև 2025 թ․-ը: Այսպիսով նախատեսվում է մինչև 2030 թ-ը արտանետումներից զերծ պահել ամբողջ քաղաքային տարածքի երթևեկությունը:









