Գլխավոր / Նորություններ
04/04/2019 / Վերահսկողական մարմինը ԱԳԼՃԿ-ներին հորդորել է զերծ մնալ խախտումներից
Օրերս Հայաստանի Հանրապետության շուկայի վերահսկողության տեսչական մարմինը հայտարարեց, որ կդիմի վերահսկողական-վարչարարական առավել խիստ միջոցների, եթե ԱԳԿՃ-ները խստորեն չհետևեն լցակայաններում վաճառվող գազի չափաբաժնին, Չափագիտության ազգային մարմնի կողմից հրապարակվող ամենօրյա մատակարարվող գազի խտության չափին,
չլինեն բարեխիղճ սպառողների հանդեպ, համատարած չտրամադրեն ՀԴՄ կտրոններ։
Այս խիստ հայտարարության համար հիմք է հանդիսացել վերջին շրջանում քաղաքացիներից ստացվող բազմաթիվ բողոքներն ու դժգոհությունները առ այն, որ գազալցակայաններում առկա են թերլիցքավորումներ, գազի ճնշման սահմանված չափի գերազանցումներ և այլն: Մասնագետների կարծիքով՝ ստեղծված իրավիճակի համար ըստ ամենայնի հիմք է հանդիսացել ՀՀ կառավարության որոշումը, ըստ որի մեքենաների լիցքավորման համար վաճառվող սեղմված գազն այսուհետ հարկվելու է ոչ թե ծավալով, այլ կշռով:
Վերահսկողական մամարմինը հորդորել է նաև սպառողներին՝ պարտադիր պահանջել ՀԴՄ կտրոն և ցանկացած խախտում հայտնաբերելու դեպքում անմիջապես դիմել իրենց՝ ներկայացնելով գրավոր դիմում-բողոք՝ առձեռն կամ ստորագրված տարբերակն ուղարկելով prosafe.mineconomy@gmail.com, prosafe@mineconomy.am էլ․ փոստերից որևէ մեկին, իսկ հարցերի դեպքում՝ զանգահարել թեժ գիծ՝ (010) 23 56 00:
|
31/05/2019 Որո՞նք են մեքենայի սրահում գազի հոտի առաջացման պատճառները
Եթե Դուք համեմատաբար վերջերս տեղադրել եք գազաբալոնային համակարգ և ավտոմեքենայի սրահում զգում եք գազի հոտ, ապա անհանգստանալու կարիք կա:
Միակ բացառությունը այն դեպքերում է, երբ գազի հոտը զգացվում է լիցքավորումից րոպեներ անց: Այս դեպքում տեղի է ունենում ճնշման կարգավորում, և գազի որոշակի քանակ կարող է արտանետվել բեռնախցիկ կամ սրահ:
22/05/2019 2019թվականին Ռուսաստանում կթողարկվի մեթանով ամենաէժան մեքենան
АвтоВАЗ ընկերության ներկայցուցիչը կառավարության աշխատանքային խմբի նիստում հայտարարեց բիովառելիքով Lada Granta CNG սեդանի արտադրության պլանների մասին: Ռուսական կառավարությունը 2014 թվականից սուբսիդավորում է գազային վառելիքով աշխատող մեքենաների վաճառքը՝ մեքենայի արժեքի մինչև 30%-ը:
14/05/2019 Գազի ծավալների խախտումների փաստով հարուցվել է 33 քրեական գործ
Վերջին օրերին ՊԵԿ–ը լայնածավալ հարկային ստուգումներ էր իրականացնում Հայաստանի գազալցակայաններում: Արդյունքում 33 ընկերությունների նկատմամբ խախտումների փաստով հարուցվել է քրեական գործ և դրվել է 22 մլրդ դրամի լրացուցիչ հարկային պարտավորություն։ Այս մասին մայիսի 10–ին լրագրողների հետ զրույցի ընթացքում հայտարարել ՊԵԿ նախագահը։
07/05/2019 ՊԵԿ-ը 4 ԱԳԼՃԿ-ում հայտնաբերել է շեղումներ ստացված և փաստացի իրացված գազի ծավալների միջև
Պետական եկամուտների կոմիտեն, հարկային իրավախախտումների առկայության ռիսկերը բացահայտելու, իրացման իրական ծավալները ճշտելու նպատակով, Հայաստանի տարածքում գործող ԱԳԼՃԿ-ների 71 տնտեսվարող սուբյեկտի մոտ իրականացրել է ստուգման աշխատանքներ և օպերատիվ-հետախուզական միջոցառումներ:





