Անուն:

Էլ. փոստ:

Հարց:



 

Գլխավոր  / Նորություններ


03/07/2018 / Հայաստանում աճում է մեքենաների նոր վառելիքի պահանջարկը
Հայաստանում աճում է մեքենաների նոր վառելիքի պահանջարկը

Հայաստանի «Ավտոգազ» ասոցիացիայի նախագահ Մ. Տիգրանյանի տեղեկությունների համաձայն, Հայաստանում սկսել է աճել հետաքրքրությունը հեղուկ գազի նկատմամբ: 2017թ-ի առաջին կիսամյակում Ռուսաստանից Հայաստան հեղուկ գազի ներկրումն աճել է ավելի քան երկու անգամ՝ 1100 տոննայից մինչև 2 685 տոննա։
Ինչո՞վ է առավել հեղուկ գազը.

Հեղուկ գազն իր գնով մրցակցում է սեղմված գազի հետ։ Երևանյան լցակայաններում հեղուկ գազի 1 լիտրն արժե 180-200 դրամ, ինչը 2,4 անգամ էժան է բենզինից: Հեղուկ գազով հնարավոր է նույնքան ճանապարհ անցնել, որքան մեքենան նույն քանակի բենզինով լիցքավորելու դեպքում (այսինքն ջերմատվությունը նույնն է)։ Այդ նույն 200 դրամով հնարավոր է գնել նաև մեկ խորանարդ մետր սեղմված գազ, սակայն դրա ջերմատվությունը ցածր է:
Ավելի էժան են նաև հեղուկ գազի բալոնները, քանի որ դրանց պատերն ավելի բարակ են, և այդ բալոնները նախատեսված են 10-16 մթնոլորտային ճնշման համար։ Համեմատության համար նշենք, որ սեղմված գազը 200-300 մթնոլորտ ճնշման պայմաններում է լցվում բալոնների մեջ։
Ի դեպ, հեղուկ գազի գինը տատանվում է, քանի որ այն ներկրվում է արտասահմանից, Հայաստանում հեղուկ գազ ստանալու համար համապատասխան սարքավորումներ չկան:



Ավտոգազի պահանջարկը մոտակա տասնամյակում աշխարհում կտրուկ կաճի

10/03/2020 Ավտոգազի պահանջարկը մոտակա տասնամյակում աշխարհում կտրուկ կաճի


Մինչև 2027 թ.-ը ավտոգազի պահանջարկը աշխարհում կտրուկ կաճի՝ հասնելով 300-360 մլն տոննայի:  Argus Consulting միջազգային հեղինակավոր ընկերության կանխատեսումների համաձայն, այդ աննախադեպ աճը հիմնականում կարտահայտվի Ասիայի և Խաղաղօվկիանոսյան ավազանի երկրներում

ավելին
Կորոնավիրուսը կաթվածահար է արել Չինաստանի ավտոգազի շուկան

02/03/2020 Կորոնավիրուսը կաթվածահար է արել Չինաստանի ավտոգազի շուկան


Կորոնավիրուսի բռնկման հետևանքով Չինաստանում ավտոգազի պահանջարկը նվազել է ընդամենը 3%- ով, բայց դրա հետ մեկտեղ գները անկում են։ Ըստ safety4sea.com հեղինակավոր կայքի, փետրվարի ընթացքում ավտոգազի պահանջարկը գնալով նվազել է:

ավելին
Ավտոգազի Ասիական շուկան գնալով ընդլայնվում է

19/02/2020 Ավտոգազի Ասիական շուկան գնալով ընդլայնվում է


Համաձայն ավտոգազի համաշխարհային կազմակերպության հաշվարկների՝ մինչև 2024 թ.-ը Ասիա աշխարհամասում ավտոգազի շուկայում կգրանցվի 5% աճ՝ կազմելով $109 միլիարդ։  2018 թ. տվյալներով կազմում էր $81.4 միլիարդ:

ԱՄՆ կառավարությունը խթանում է այլընտրանքային վառելիքի օգտագործումը

13/02/2020 ԱՄՆ կառավարությունը խթանում է այլընտրանքային վառելիքի օգտագործումը


Միացյալ Նահանգներում ավտոգազի համար կկիրառվեն հարկային արտոնություններ՝ ըստ վերջերս ԱՄՆ կոնգրեսի կողմից օրինականացված նախագծի, որով հստակեցվելու է վառելիքի այս տեսակի հարկային դաշտը։

‹‹ 23456 ››