Ավտոմեքենաների վրա գազաբալոնների տեղադրման կարգը խստացնելու
վերաբերյալ նոր օրենսդրական նախագիծն արդեն դրվել է www.e-draft.am իրավական ակտերի նախագծերի
հրապարակման միասնական կայքում: Սա նշանակում է, որ վարորդները պետք է պարտադիր ունենան
մեքենայի գազաբալոնի անվտանգության վկայագիր, և գազալցակայանի աշխատողը վարորդից պետք է պահանջի դրանք, հակառակ դեպքում՝
չի լիցքավորի: Արտակարգ Իրավիճակների նախարարության Տեխնիկական անվտնագության ազգային կենտրոն ՊՈԱԿ-ի
տնօրենի տեղակալ Վլադիմիր Հովսեփյանի խոսքով գազալցակայաններում գրանցված դեպքերի հիմնական պատճառը գազաբալոնի մաշվածությունն
է, ժամկետանց ու չփորձարկված լինելը: Պայթյունների 90%-ը տեղի է ունենում թվարկված
թերությունների հետևանքով: Օրենսդրական նախաձեռնությամբ առաջարկվում է, որ գազալցակայանում
լիցքավորելու ժամանակ պետք է պահանջվի հատուկ փաստաթուղթ, որը փաստելու է գազաբալոնի
փորձարկված լինելը, որից հետո հնարավորություն կտրվի գազաբալոնը լիցքավորել: Խստացվելու
է նաև տեղադրման գործընթացի վերահսկումը. գազաբալոնային համակարգ տեղադրող ընկերությունները
պետք է տեղադրեն միայն փորձարկված բալոններ: Նախագծում ամրագրված է, որ գազաբալոնների
պարբերական վկայագրման պահանջները խախտելու դեպքում նշանակված է տուգանք 100 000-ից
մինչև 300 000 դրամի չափով, իսկ գազաբալոնային սարքավորումների տեղադրման կամ
վկայագրման կարգի պահանջների խախտմամբ էլեկտրոնային համակարգ մուտքագրելը վկայագիր
տրամադրող կազմակերպությանը կամ անհատ ձեռնարկատիրոջը կտուգանեն 500 000դրամի
չափով: Մեկ տարվա ընթացքում նույն խախտումը կատարելու դեպքում վարչական տույժը կկազմի
1 000 0000 դրամ:
Գազ ֆորեվր Լիլիան
Գրուպ ընկերությունում հիմնականում տեղադրվում են նոր գազաբալոններ, իսկ օգտագործված
բալոնների դեպքում վարորդը պետք է ներկայացնի փորձարկման վկայականը. տեղադրելու դեպքում
պարտադիր տրամադրվում է վկայագիր: Գազալցակայանում առանց վկայագրի լիցքավորման դեպքում
նախատեսվում է տուգանք 1 000 0000 դրամի չափով, 1 տարվա ընթացքում նույն արարքը
կրկնելու դեպքում՝ 3 000 0000 դրամ: Վարչական տույժը պետք է վճարվի գազալցակայանի
ղեկավարության կողմից: Առաջարկվում է, որ ԱՊՊԱ պայմանագիր կնքելու ժամանակ տվյալների
էլեկտրոնային համակարգի միջոցով ստուգվի գազաբալոնների պարբերական վկայագրված լինելու
հանգամանքը և դրա բացակայության դեպքում պահանջվի պարբերական վկայագրում անցած լինելու
վերաբերյալ հավաստում:
Միայն
2012-2018թթ ընթացքում տեղի ունեցած 91 դժբախտ պատահարների գերակշռող մասի համար հիմք
են ծառայել անորակ գազաբալոնները: Վերջին 6 տարվա ընթացքում գազալցակայաններում գրանցվել
է 23 հրդեհի դեպք, զոհվել է 2 մարդ: Նույն ժամանակահատվածում գրանցվել է նաև 537 պայթյուն:
Օրենսդրական
այս նախագիծը դեռևս պետք է քննարկվի ԱԺ կողմից, որից հետո նոր կմտնի ուժի մեջ:
Գլխավոր / Նորություններ
|
26/04/2018 /
|
18/10/2019 Ուկրաինան ավտոգազի ներմուծման նոր ռեկորդ է աահմանել
2019թ. սեպտեմբերին Ուկրաինայում հեղուկ գազի ներմուծման ծավալը օգոստոս ամսվա համեմատ բավական աճել է և հասել 171 600 տոննայի: Ինչպես հաղորդում է Argus պարբերականը, դա ամսական ներմուծման առավելագույն ցուցանիշ է:
26/09/2019 Նոր՝ երեքլիտրանոց բենզինա-գազային շարժիչ «Գազել»-ի համար
Գորկու ավտոգործարանը «Գազել-next»-ի համար մշակել է շարժիչի նոր մոդիֆիկացիա՝ նախատեսված սեղմված բնական գազի համար։ Նորույթի գլխավոր տարբերությունը մոդեռնիզացված EvoTech 3.0. շարժիչն է, որում ցիլինդրների ալյումինե բլոկի փոխարեն կիրառվել է չուգուն, ինչը թույլ է տալիս իջեցնել ջերմային ծանրաբեռնվածությունն ու բարձրացնել բարձր ջերմաստիճանի ժամանակ ուժային ագրեգատի ստաբիլությունը։ Բարեփոխման են ենթարկվել նաև այլ մասեր՝ մխոցները, ցիլինդրները և այլն։
20/09/2019 Բնական գազը շարունակում է մնալ պոպուլյար վառելիք աշխարհի բոլոր մայրցամաքներում
99Marketresearch.com ամերիկյան հեղինակավոր կայքը, որը զբաղվում է տարատեսակ ոլորտների շուկաների հետազոտությամբ, սեպտեմբեր ամսին կազմել է հաշվետվություն ավտոգազի շուկայի վերաբերյալ՝ բնական գազի վիճակագրությունն ու հեռանկարները։






