Անուն:

Էլ. փոստ:

Հարց:



 

Գլխավոր  / Նորություններ


11/05/2016 / ՀԻՆ ԳԱԶԱԲԱԼՈՆՆԵՐՈՎ ԱՎՏՈՄԵՔԵՆԱՆԵՐԸ ՊՈՏԵՆՑԻԱԼ ՊԱՅԹՈՂ ՕԲՅԵԿՏՆԵՐ ԵՆ
ՀԻՆ ԳԱԶԱԲԱԼՈՆՆԵՐՈՎ ԱՎՏՈՄԵՔԵՆԱՆԵՐԸ ՊՈՏԵՆՑԻԱԼ ՊԱՅԹՈՂ ՕԲՅԵԿՏՆԵՐ ԵՆ


Հայաստանում ավտոտրանսպորտի
պայթյունների 99%-ը տեղի է ունենում գազաբալոնների անորակության պատճառով: Մեքենաներից շատերը շարունակում են օգտագործել 90-ական թվականներին կցված հին գազաբալոնները, որոնց շահագործման ժամանակը 15 տարի է: Այս մասին զգուշացնում են ոլորտի փորձագետները:


Մասնավորապես ԱԳԼՃԿ կոմպրեսատորներ (ճնշակներ) և գազաբաշխիչ աշտարակներ արտադրող ընկերության տնօրեն Ռոբերտ Թովմասյանի  կարծիով, այսօր շեշտը դրվում է գազալցակայանների տեխնիկական փորձաքննության վրա՝ անուշադրության մատնելով գազաբալոնները: Նա նաև հավելել է, որ գազային ճնշակներն առավել անվտանգ են, դրանց պատճառով պայթյուններ գրեթե չեն գրանցվում, քանի որ դրանք հագեցած են ավտոմատ համակարգերով և նախատեսված են կոնկրետ բնական գազ սեղմելու համար, իսկ գազաբալոնների տեխնիկական վիճակի վրա կործանարար ազդեցություն են ունենում բարձր ճնշման լիցքավորումն ու անորակ գազը: 

 



Գազի սակագնի շուրջ հայ-ռուսական հարաբերություններում որևէ լարվածություն չկա և չի լինի

12/09/2018 Գազի սակագնի շուրջ հայ-ռուսական հարաբերություններում որևէ լարվածություն չկա և չի լինի

Վերջերս լրագրողների հետ հանդիպմանը ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Արթուր Գրիգորյանը հայտնեց, որ գազի գնի վերաբերյալ հայ-ռուսական հարաբերություններում որևէ լարվածություն չկա և չի լինի, քանի որ հայ-ռուսական հարաբերությունների լարված իրավիճակը չի կարող ազդել գազի գնի վրա:

ավելին
Գազով Կամազը 4-րդ տեղն է զբաղեցրել է «Մետաքսե Ճանապարհ 2018» ավտոմրցավազքում

04/09/2018 Գազով Կամազը 4-րդ տեղն է զբաղեցրել է «Մետաքսե Ճանապարհ 2018» ավտոմրցավազքում

Հուլիսի վերջին Աստրախանում տեղի ունեցավ «Մետաքսե Ճանապարհ 2018» ավտոմրցավազքի վերջին՝ 7-րդ փուլը: Անձնակազմն ավարտեց Մոսկվայում, որից հետո հավաքվեց Կարմիր հրապարակում պարգևատրման պաշտոնական արարողության համար: «ԿԱՄԱԶ- վարպետ» թիմը զբաղեցրեց բոլոր մրցանակային հորիզոնականները: Իսկ չորրորդ տեղն զբաղեցրեց գազով ԿԱՄԱԶ-ի անձնակազմը: Ավտոմրցավազքին մասնակցում էր 6 ԿԱՄԱԶ:

ավելին
Կալիֆորնիական տրանսպորտային ընկերությունները աջակցություն կստանան բնական գազով էկոլոգիական բեռնատարներ գնելիս

28/08/2018 Կալիֆորնիական տրանսպորտային ընկերությունները աջակցություն կստանան բնական գազով էկոլոգիական բեռնատարներ գնելիս

Ամերիկյան խոշորագույն գազային Southern California Gas Co. (SoCalGas) ընկերությունն օգնում է Կալիֆորնիայում տրանսպորտային բիզնեսի զարգացմանը՝ ֆինանսավորելով նրանց բնական գազով էկոլոգիական բեռնատարների գնումը:

ավելին
Ավտոմեքենաների վարորդներն ավելի շատ են տուժում ազոտի երկօքսիդից, քան հետիոտները

22/08/2018 Ավտոմեքենաների վարորդներն ավելի շատ են տուժում ազոտի երկօքսիդից, քան հետիոտները

Հեյդելբերգի համալսարանի Ֆիզիկայի ինստիտուտի գիտնականների՝ շրջակա միջավայրի ուսումնասիրություններն ու հետազոտությունները ցույց են տվել, որ ամտոմեքենաների սրահներում վնասակար ազոտի երկօքսիդի սովորաբար մի քանի անգամ գերազանցում է ստանդարտները:

ավելին

‹‹ 1718192021 ››