Անուն:

Էլ. փոստ:

Հարց:



 

Գլխավոր  / Տեղեկատվություն / Բնական գազի առավելությունները


Սովորաբար շարժիչի` բենզինից գազի անցման դրական և բացասական կողմերը քննարկելիս առաջին հերթին ուշադրություն են դարձնում մակերեսային գործոնների վրա. դրանք հիմնականում երկուսն են, մի կողմից` գազաբալոնային համակարգի արժեքը, մյուս կողմից` վառելիքի արժեքի հիման վրա տնտեսումը: Սակայն հաճախ անտեսվում են գազի` որպես ավտոմոբիլային մարդատար և բեռնատար տրանսպորտի վառելիքի, այլ արժանիքներ: Ակնհայտ է, որ գազաբալոնային սարքավորման տեղադրումը թույլ է տալիս շահագործել ավտոմեքենան ինչպես գազով, այնպես է բենզինով: Այդպիսով, վարորդը հնարավորություն ունի առանց իր տեղից վեր կենալու փոխել մի վառելիքը մյուսով, և մեծացնել ընդհանուր կիլոմետրաժը մի լիցքավորման կետում գրեթե երկու անգամ (գազով բալոնի կարողությունը գումարում ենք բենզինի բաքի կարողությանը):


ավելին
 Բացի դրանից գազաբալոնային սարքավորման սնուցումը ամբողջովին ընդօրինակում է բենզինի սարքավորումներին: Այդպիսով մեծանում է ավտոտրանսպորտի հուսալիությունը և պակասում է շարժիչի չմիանալու հավանականությունը` սնուցման համակարգի խցանման կամ այլ հանգամանքի պատճառով: Ավտոմեքենայի վառելիքը գազով փոխարինելու պլյուսներն ու մինուսները Մեզանից շատերը ավտոմեքենայի վառելիքի տնտեսման մասին մտածում են այսպես` ինչքան քիչ վարեմ, այնքան շատ կտնտեսեմ: Բայց այստեղ հարց է առաջանում` արժե՞ արդյոք ընդհանրապես վարել: Թանկարժեք բենզինի տնտեսման մի քանի ուղիներ կան` դանդաղ հավաքել արագություն, դանդաղ արգելակել, հանգցնել շարժիչը խցանումների ժամանակ: Ամեն դեպքում սա զգալիորեն չի կրճատում ծախսերը: Կարելի՞ է էականորեն կրճատել ավտոմեքենայի վառելիքի ծախսերը: Ուղիներից մեկը բենզինի փոխարեն գազի օգտագործումն է (պրոպան, բութան, կամ մեթան-բնական գազ): Մտածելով Ձեր ավտոմեքենայի վառելիքի` բենզինից գազի փոխարինման մասին` անհրաժեշտ է կշռադատել բոլոր կողմ ու դեմ հարցերը:

Սկսենք պլյուսերից.

• Գազը գրեթե երկու անգամ էժան է բենզինից, այդ պատճառով էլ գազաբալնային սարքավորումների տեղադրումը շահավետ է,
• Գազով աշխատելիս երկու անգամ նվազում է շրջակա միջավայր վտանգավոր նյութերի արտանետումը,
• Գազի օկտանային թիվը զգալիորեն մեծ է բենզինի թվից (բենզինի լիցքավորման որոշ կետերում կարելի է անորակ բենզինի հանդիպել, գազի դեպքում նման խնդիր լինել չի կարող)
• Մեծանում է գլանամխոցային խմբի ռեսուրսը. գազը դանդաղ է այրվում, դրա հաշվին գլաններում ճնշումը բարձրանում է ոչ շատ արագ, արդյունքում թուլանում է շարժիչի դետալների վրա հարվածային բեռը,
• Շարժիչի աշխատանքը դառնում է առավել փափուկ և անձայն` ի հաշիվ գազի և օդի մասսայի հնարավորինս լավ միախառնման,
• Գրեթե բացակայում է մուրը, քանի որ գազը շատ ավելի մաքուր է բենզինից, այդ պատճառով էլ ինժեկտորը չի կեղտոտվում: Մինուսները.
• Գազաբալոնային սարքավորման և տեղադրման արժեքը,
• Ավտոմեքենայի քաշը մեծանում է 30-40 կգ-ով
• Չի կարելի շարժիչը միացնել գազի ջերմաստիճանի մինուսային լինելու դեպքում, թեև ժամանակակից սարքավորումներում գազ/բենզին փոխակերպումը տեղի է ունենում ավտոմատ կերպով:

Ամփոփեք արդյունքերը: Որոշողը, իհարկե, Դուք եք: Մեր կողմից միայն ավելացնենք, որ մեծ վազքի դեպքում գազաբալոնային սարքավորումների տեղադրման ծախսերը արագ կփակվեն: Այնպես որ, մտածեք ինքներդ:

 

Պահել

Array