2020-ից մինչև 2024 թ․-ը ՌԴ կառավարությունը 50 մլդ ռուբլի կհատկացնի գազաշարժիչների արդյունաբերության զարգացմանը: Նախատեսվում է նաև տարեկան 3,5 մլրդ՝ բենզալցակայանների զարգացման և 700 մլն ռուբլի՝ ավտոպարկի վերազինման համար: Ինչպես վերջերս տեղեկացրեց ՌԴ Էներգետիկայի փոխնախարարը, 1-ին փուլում ծրագրի մեջ կներառվեն 27 ռեգիոններ, որտեղ շարունակվում է գազալցակայանների ենթակառուցվածքների զարգացման գործընթացը:
Կանխատեսվում է, որ սեղմված բնական գազով (ՍԲԳ) սարքավորումներով վերազինումը թույլ կտա փոքր և միջին բիզնեսին և ծրագրին մասնակցող քաղաքացիներին 3 տարվա ընթացքում կատարել 4-5 մլրդ ռուբլու վառելիքի խնայողություն, կրճատել տրանսպորտային ծառայությունների արժեքը, իսկ գազաբալոնային սարքավորումներ արտադրող ու սպասարկող ձեռնարկություններում՝ ապահովել լրացուցիչ աշխատատեղեր։
2020 թ․ մարտի դրությամբ ՌԴ-ում գործում է 484 բենզալցակայան, որոնցից 329-ը պատկանում են «Գազպրոմ» ընկերությանը: «Գազպրոմի» գազալցակայաններում ՍԲԳ վաճառքի ծավալը 2019 թ․ համեմատ աճել է մոտ 30%-ով՝ հասնելով 779.3 մլն խորանարդ մետրի։








