Համաձայն ավտոգազի համաշխարհային կազմակերպության հաշվարկների՝ մինչև 2024 թ.-ը Ասիա աշխարհամասում ավտոգազի շուկայում կգրանցվի 5% աճ՝ կազմելով $109 միլիարդ։ 2018 թ. տվյալներով կազմում էր $81.4 միլիարդ: Փորձագետների կարծիքով, աճը պայմանավորված է ասիական երկրներում ավտոգազի պահանջարկի անընդհատ մեծացմամբ:
Ավտոգազի ասիական շուկայում գլխավոր դերակատարներնից են Հնդկաստանը, Վիետնամը, Չինաստանը: Օրական ամենաշատը ավտոգազ օգտագործող երկրների եռյակում են Չինաստանը (օրական 767.00 բարել), Ճապոնիան (օրական 536.00 բարել) և Հնդկաստանը (օրական 506.00 բարել):
Ամենաքիչը ավտոգազ օգտագործող երկրներից են մեր հարևան Վրաստանը (օրական 0.60 բարել), Բանգլադեշը (օրական 0.40 բարել), Տաջիկստանը (օրական 0.30 բարել): Հայաստանը նույնպես ընդգրկված է ամենաքիչը ավտոգազ օգտագործող երկրների ցանկում (օրական 0.20 բարել): Իսկ օրինակ, Աֆղանստանում, Մալդիվներում և Մոնղոլիայում ավտոգազի օրական օգտագործված քանակը կազմում է 0.00 բարել:









