2018 թ.-ի սկզբին Skoda-ն Geneva Motor Show ցուցահանդեսի ընթացքում ներկայացրեց իր նոր կոցեպտ-մեքենան՝ Skoda Vision X-ը: Այն ժամանակակից քաղաքային քրոսովեր է, հիբրիդ՝ 4 մխոցայի տուրբոշարժիչով և էլեկտրոշարժիչներով, որոնք աշխատում են սեղմված բնական գազով (CNG) և հոսանքով, շատ խնայողական և էկոլոգիական է:
Այն կոնցետն ստեղծված է էներգետիկ մարդկանց համար, ովքեր ակտիվ կյանք են վարում. նախատեսված է ինչպես քաղաքային երթևեկության, այնպես էլ դժվարանցանելի ճանապարհներին վարելու համար: Դիզայներները ստեղծելիս ոգեշնչվել են բոհեմական ապակու չեխ մասնագետներից: Մեքենան գրավիչ տեսք ունի. առջևից և հետևից կան վառ LED լուսարձակներ: Ավտոմեքենան ունի սպորտային անվադողեր՝ ալյումինե սկավառակներով, սրահը հագեցած է էլ. սարքերով՝ կենտրոնական հատվածում առկա է էկրան, որտեղ արտացոլվում են կառավարման գործառույթները:
Vision X-ը կարող է աշխատել նաև բենզինով, մեթանով և հոսանքով: Ունի 1,5 լիտրանով բենզինով G-TEC от VW Group շարժիչ, որի հզորությունը 130 ձիաուժ է: Տեղադրված է 2 մեթանով բալոն, իսկ էլէկտրական շարժիչը գործարկվում է, երբ մեքենան մեծ հզորության կարիք ունի. այսպիսով քրոսովերը դառնում է լիաքարշ:









