Անուն:

Էլ. փոստ:

Հարց:



 

Գլխավոր  / Նորություններ


26/06/2018 / Հայաստանի գազալցակայաններում ծախսվում է բնական գազի ¼ մասը
Հայաստանի գազալցակայաններում ծախսվում է բնական գազի ¼ մասը

Ինչպես հայտնի է, բնական գազը Հայաստան է ներկրվում Ռուսաստանից. ներմուծվող ապրանքների ցանկում այն զբաղեցնում է առաջին տեղը՝ 8,7% 2016թ. տվյալներով: Հայաստանում զանգվածային գազիֆիկացման հետևանքով զգալիորեն նվազել է էլեկտրաէներգիայի օգտագործումը կենցաղում, չնայած որ գյուղերում դեռևս նախապատվությունը տրվում է սովորական վառելափայտին: Պատճառը բնական գազի շատ թանկ լինելն է:

Այս ամենի հետ մեկտեղ, ռուսական գազի ձեռքբերման գնի նվազեցման ժամանակ, մեզ համար սակագինը նույնն է մնում: Օրինակ, 2017 թվականի առաջին կեսին գազի սակագինը գրեթե 2 անգամ գերազանցում էր նրա մաքսային արժեքը: Այս հարցը բնակչության համար այդպես էլ անպատասխան մնաց:
Հայաստանում բնական գազը մեծ ծավալներով օգտագործվում է նաև որպես մեքենաների վառելիք: Նախորդ տարվա տվյալներով՝ բնական գազի ուղիղ ¼ մասն օգտագործվել է ճանապարհային գազալցակայաններում: Դա 2-3 անգամ ավել է, քան սպառել է Հայաստանի ողջ արդյունաբերությունը:
Մարդատար մեքենաներից բացի, սեղմված գազով աշխատում են նաև միկրոավտոբուսները, որոնց թիվը միայն Երևանի հասարակական տրանսպպորտում Երևանի քաղաքապետարանի տվյալներով հասնում է 1400-ի:
Որպես մեքենաների վառելիք՝ բնական գազի ծախսերը նվազեցնելու համար ձեռնարկվում են որոշակի քայլեր: Մասնավորապես,  նախատեսվում է ներմուծել մեծ ավտոբուսներ և ավելացնել տրոլեյբուսների թիվը:



Իսպանիայում ավտոգազի ենթակառուցվածքն ընդլայնվում է, իսկ տրանսպորտային միջոցներն՝ ավելանում

15/09/2020 Իսպանիայում ավտոգազի ենթակառուցվածքն ընդլայնվում է, իսկ տրանսպորտային միջոցներն՝ ավելանում

Ըստ իսպանական Ircongas մասնագիտացված ընկերության` հեղուկ գազ (LPG) առաջարկող լցակայանների ցանցը երկրում շարունակում է աճել։ Սա մի կարևոր գործոն է, որը ստիպում է, որպեսզի ավելի ու ավելի շատ վարորդներ հավատարիմ մնան իրենց տրանսպորտային միջոցները այս այլընտրանքային վառելիքին հարմարեցնելուն գործին:

Չնայած էլեկտրական մեքենաները ապահովում են ավտոշուկայի էկո-անցումը, սակայն դրանք ավանդական վառելիքի միակ այլընտրանքը չեն․ փոխադրամիջոցների՝ ավտոգազի փոխարկումը մեկ այլ լուծում է կայուն ու շարժունակ մոդելների զարգացման ճանապարհին, քանի որ գազն այսօր առկա ամենաարդյունավետ այլընտրանքային վառելիքներից մեկն է։

Հեղուկ գազը՝ LPG-ն, շարունակում է մնալ աշխարհում առավել լայնորեն տարածված այլընտրանքային վառելիքը, որն օգտագործվում է ավելի քան 27 մլն տրանսպորտային միջոցների կողմից: Իսպանիայում արդեն ավելի քան 100․000 վարորդներ իրենց մեքենան հարմարեցրել են ավտոգազին կամ գնել են այս մաքուր վառելիքով աշխատող նոր մեքենաներ: Գազալցակայանների թիվը երկրում շարունակում է աճել և ներկայումս հասնում է ավելի քան 600-ի, ինչը թույլ է տալիս այս տիպի տրանսպորտային միջոցներ ունեցող վարորդներին շրջել Պիրենեյան թերակղզում՝ առանց ավելորդ անհանգստության կամ խնդիրների։

ավելին
Էլեկտրամոբի՞լ, թե՞ գազով ավտոմեքենաներ. Ո՞րն է ավելի ձեռնտու

20/07/2020 Էլեկտրամոբի՞լ, թե՞ գազով ավտոմեքենաներ. Ո՞րն է ավելի ձեռնտու

Գազը, որպես ավտովառելիք, զարգացման մեծ հեռանկարներ ունի աշխարհում, ինչն առաջին հերթին բացատրվում է նրա մատչելիությամբ, պահանջվող փոքր ներդրումներով և վտանգավոր արտանետումների ցածր մակարդակով։ Այս մասին վերջերս տված հարցազրույցում հաստատել է ավտոգազի արտադրության եվրոպական առաջատար ընկերության՝ Westport Fuel Systems-ի տնօրեն Բարտ վան Իռլին։

ավելին
Մինչև 2024թ․-ը Ռուսաստանում ավտոգազի շուկան էականորեն կաճի

14/07/2020 Մինչև 2024թ․-ը Ռուսաստանում ավտոգազի շուկան էականորեն կաճի

2020-ից մինչև 2024 թ․-ը ՌԴ կառավարությունը 50 մլդ ռուբլի կհատկացնի գազաշարժիչների արդյունաբերության զարգացմանը: Նախատեսվում է նաև տարեկան 3,5 մլրդ՝ բենզալցակայանների զարգացման և 700 մլն ռուբլի՝ ավտոպարկի վերազինման համար: Ինչպես վերջերս տեղեկացրեց ՌԴ Էներգետիկայի փոխնախարարը, 1-ին փուլում ծրագրի մեջ կներառվեն 27 ռեգիոններ, որտեղ շարունակվում է գազալցակայանների ենթակառուցվածքների զարգացման գործընթացը:

ավելին
Ավտոգազի շուկան ԱՄՆ-ում շարունակում է աճել

09/07/2020 Ավտոգազի շուկան ԱՄՆ-ում շարունակում է աճել

ԱՄՆ գազի արդյունաբերության երկու խոշոր ընկերությունները՝ AutoGas Alliance-ը և Roush CleanTech-ը, ներկա իրողություններից ելնելով, վերանայել են իրենց ընթացիկ ծրագրերը՝ ներկայացնելով որոշ նոր արտադրանքներ ու նախագծեր: Երկու ընկերությունների ղեկավարներն այն կարծիքի են, որ գազի ծավալների ավելացումը, որպես ավտովառելիք, կարող է ծախսերի կրճատման ու շրջակա միջավայրի բարելավման հնարավորություններ ստեղծել։

ավելին

12345 ››