Անուն:

Էլ. փոստ:

Հարց:



 

Գլխավոր  / Նորություններ


19/06/2018 / Նոր էլեկտրամոբիլ՝ Tesla Model 3
Նոր էլեկտրամոբիլ՝ Tesla Model 3

Հայտնի Tesla ավտոմոբիլային ընկերությունը վերջերս ներկայացրեց իր երկար սպասված էլեկտրական Model 3-ը։ Ի դեպ, այս մոդելը մոտ 2 անգամ ավելի էժան է նախորդից՝ 35000$: Ընկերության հիմնադիր Էլոն Մասկը, ներկայացնելով դեռևս ոչ վերջնական, բայց երկար սպասված էլեկտրամոբիլը, նշեց, որ մատչելի Tesla Model 3-ը պետք է դառնա առաջնորդ դեպի էլեկետրամեքենաների շուկա:

Model 3-ը զարգացնում է մինչև 100 կմ/ժ արագություն 6 վայրկյանում. այն ավելի արագ է, քան Chevy Bolt-ը: Ավտոպիլոտը, որը Tesla-ի հիմանական առանձնահատկությունն է, դառնում է սովորական ընկերության բոլոր ավտոմեքենաների համար:
Model 3-ը արդեն ունի 115000 գնորդ: Այն առանձնանում է իր շքեղությամբ: Մեծ ուշադրություն է դարձվել նաև անվտանգությանը, որը գնահատվում է 5-ով՝ հնարավոր 5 միավորից: Մեքենայի մեջ կարող է տեղավորվել 5 մեծահասակ, ունի բեռնախցիկ և´ առջևում, և´ հետնամասում:
Այս մոդելը չի լինի շուկայում ամենամատչելի էլեկտրամոբիլը։ Tesla-ի տվյալ սերիայում կլինեն նաև ավելի մատչելի այլ մեքենաներ:
Մինչ այս միջոցառումը, Tesla-ն չէր մանրամասնում մեքենայի մասին: Այժմ ընկերությունը վաճառում է երկու մոդել`Model S սեդան, որի գինը սկսվում է  71000$-ից, և ամենագնաց Model X- ը` արժեքը սկսած 80000$-ից: Այնուամենայնիվ, հասանելի և մատչելի մեքենան վաղուց Էլոն Մասկի գերնպատակն էր: 2006թ Մասկը հայտարարեց, որ Tesla-ն նախատեսում է կառուցել մի քանի տեսակի մոդելներ՝ ներառյալ հասանելի  և մատչելի ընտանեկան ավտոմեքենաները, որպեսզի աշխարհը զարգանա վերականգնվող էներգիայի օգտագործմամբ մեքենաների ուղղությամբ։



Ավտոգազի պահանջարկը մոտակա տասնամյակում աշխարհում կտրուկ կաճի

10/03/2020 Ավտոգազի պահանջարկը մոտակա տասնամյակում աշխարհում կտրուկ կաճի


Մինչև 2027 թ.-ը ավտոգազի պահանջարկը աշխարհում կտրուկ կաճի՝ հասնելով 300-360 մլն տոննայի:  Argus Consulting միջազգային հեղինակավոր ընկերության կանխատեսումների համաձայն, այդ աննախադեպ աճը հիմնականում կարտահայտվի Ասիայի և Խաղաղօվկիանոսյան ավազանի երկրներում

ավելին
Կորոնավիրուսը կաթվածահար է արել Չինաստանի ավտոգազի շուկան

02/03/2020 Կորոնավիրուսը կաթվածահար է արել Չինաստանի ավտոգազի շուկան


Կորոնավիրուսի բռնկման հետևանքով Չինաստանում ավտոգազի պահանջարկը նվազել է ընդամենը 3%- ով, բայց դրա հետ մեկտեղ գները անկում են։ Ըստ safety4sea.com հեղինակավոր կայքի, փետրվարի ընթացքում ավտոգազի պահանջարկը գնալով նվազել է:

ավելին
Ավտոգազի Ասիական շուկան գնալով ընդլայնվում է

19/02/2020 Ավտոգազի Ասիական շուկան գնալով ընդլայնվում է


Համաձայն ավտոգազի համաշխարհային կազմակերպության հաշվարկների՝ մինչև 2024 թ.-ը Ասիա աշխարհամասում ավտոգազի շուկայում կգրանցվի 5% աճ՝ կազմելով $109 միլիարդ։  2018 թ. տվյալներով կազմում էր $81.4 միլիարդ:

ԱՄՆ կառավարությունը խթանում է այլընտրանքային վառելիքի օգտագործումը

13/02/2020 ԱՄՆ կառավարությունը խթանում է այլընտրանքային վառելիքի օգտագործումը


Միացյալ Նահանգներում ավտոգազի համար կկիրառվեն հարկային արտոնություններ՝ ըստ վերջերս ԱՄՆ կոնգրեսի կողմից օրինականացված նախագծի, որով հստակեցվելու է վառելիքի այս տեսակի հարկային դաշտը։

‹‹ 23456 ››