Անուն:

Էլ. փոստ:

Հարց:



 

Գլխավոր  / Նորություններ


20/07/2020 / Էլեկտրամոբի՞լ, թե՞ գազով ավտոմեքենաներ. Ո՞րն է ավելի ձեռնտու
Էլեկտրամոբի՞լ, թե՞ գազով ավտոմեքենաներ. Ո՞րն է ավելի ձեռնտու Գազը, որպես ավտովառելիք, զարգացման մեծ հեռանկարներ ունի աշխարհում, ինչն առաջին հերթին բացատրվում է նրա մատչելիությամբ, պահանջվող փոքր ներդրումներով և վտանգավոր արտանետումների ցածր մակարդակով։ Այս մասին վերջերս տված հարցազրույցում հաստատել է ավտոգազի արտադրության եվրոպական առաջատար ընկերության՝ Westport Fuel Systems-ի տնօրեն Բարտ վան Իռլին։
Ըստ նրա ներկայացրած տվյալների, բենզինի համեմատ, գազի դեպքում արտանետումներն ավելի քիչ են (մինչև 21% CO2 գազի և մինչև 98%՝ այլ նյութերի դեպքում): Դիզելի համեմատ էլ NOx արտանետումներն են ավելի քիչ՝ մոտ 74%-ով։ Այսինքն, գազը էկոլոգիական տեսանկյունից նույնպես բացարձակ առավելություն ունի բենզինի և այլ ավտովառելիքների նկատմամբ։
Հոլանդական ընկերության տնօրենը ընդգծել է, որ գազի շուկան կարող է արագորեն աճել, եթե կառավարությունն ունենա ճիշտ զարգացման տեսլական՝ բերելով Իտալիայի, Լեհաստանի և Թուրքիայի օրինակը։ Նա հույս է հայտնել, որ սպառողներն աստիճանաբար կգիտակցեն գազով աշխատող մեքենաների առավելությունը էլեկտրամոբիլների նկատմամբ՝ մատչելիության և էկոլոգիապես մաքուր լինելու տեսանկյունից։ Մասնավորապես, բերելով Նիդեռլանդների օրինակը, Իռլին նշել է, որ այդ երկիրը հսկայական ջանքեր և միջոցներ է ներդրել էլեկտրամոբիլների զարգացումը խթանելու համար, և միայն այժմ է գերակշռող դառնում այն գիտակցումը, որ էլեկտրամոբիլները չափազանց ծախսատար են։
Վան Իռլին, մեկ անգամ ևս ընդգծել է, որ այսօր աշխարհում ավտոգազը շարունակում է մնալ ամենատարածված այլընտրանքային վառելիքը։ Սեղմված բնական գազով (ՍԲԳ) աշխատող մեքենաների թիվը աշխարհում հասնում է 27 մլն-ի։



Գերմանիայում ավտոգազը շարունակում է մնալ շահավետ վառելիք

25/11/2019 Գերմանիայում ավտոգազը շարունակում է մնալ շահավետ վառելիք


Վերջին շրջանում Գերմանիայի Դաշնությունում քննարկվում է բենզինի թանկացման հարցը: Ավտոգազի գերմանական ասոցիացիան այլընտրանքային վառելիք նախընտրող վարորդներին շտապում է հանգստացնել՝ ավտոգազի գինը մնալու է անփոփոխ: 

ավելին
Կիան ներկայացրել է նոր՝ ավտոգազով լիցքավորվող ավտոմեքենաներ

21/11/2019 Կիան ներկայացրել է նոր՝ ավտոգազով լիցքավորվող ավտոմեքենաներ


Կիա ապրանքանիշը ներկայացրել է իր նոր` ավտոգազով լիցքավորվող ավտոմեքենաները: Ավելին, ապրանքանիշը նպատակ ունի ընդլայնել այլընտրանքային և երկվառելիք ավտոմեքենաների արտադրությունը առաջիկա տարիների ընթացքում: 

ավելին
Ավտոգազը շարունակում է պահպանել իր կայուն դիրքը համաշխարհային շուկայում

12/11/2019 Ավտոգազը շարունակում է պահպանել իր կայուն դիրքը համաշխարհային շուկայում


Ամեն օր 27 մլն ավտոմեքենա ամբողջ աշխարհում լիցքավորվում է ավտոգազով:Ավտոգազը 2-րդ ամենատարածված վառելիքն է ամբողջ աշխարհում: 2000 թ․ սկսած այս վառելիքի պահանջարկը մեծացել է 7%-ով: Հատկապես տարածված է Կորեայում, Ռուսաստանում, Թուրքիայում, Լեհաստանում, ԱՄՆ և Իտալիայում: 

Եվ կրկին ավտոգազի պահանջվածության մասին՝ ըստ Համաշխարհային Էլ Փի Ջի ասոցիացիայի

29/10/2019 Եվ կրկին ավտոգազի պահանջվածության մասին՝ ըստ Համաշխարհային Էլ Փի Ջի ասոցիացիայի


Ավտոմեքենաների քանակն ավելանում է օրեցօր: Այս առումով մեծանում է նաև վառելիքի պահանջարկը: Ավտոգազը ամենատարածված վառելիքներից մեկն է աշխարհում: Ըստ Համաշխարհային Էլ Փի Ջի ասոցիացիայի (WLPG)  աշխարհում մոտավորապես 27 մլն. ավտոմեքենա ավտոգազով է լիցքավորվում: