Անուն:

Էլ. փոստ:

Հարց:



 

Գլխավոր  / Նորություններ


14/05/2020 / Համավարակի հետևանքով ավտոգազի գները Ուկրաինայում կտրուկ ընկել են
Համավարակի հետևանքով ավտոգազի գները Ուկրաինայում կտրուկ ընկել են Կորոնասիրուսի հետևանքով ավտոգազի գների կտրուկ նվազում է նկատվում: Վերջին ամսվա ընթացքում Ուկրանիայում բնական գազի միջին գինը նվազել է համարյա 70 կոպեկով, հասնելով 11.97 գրիվնյա/լ-ի (մոտ 220 դրամ):
Եթե հունվարի 10-ի դրությամբ ավտոգազ էին ձեռք բերում 13.36 գրիվնյա/լ-ով (մոտ 250 դրամ/լ-ով), ապա հիմա այնտեղ գները նվազել են մինչև 12.66 գրիվնյա/լ (մոտ 230 դր․ 1 լիտրի համար):
Գների նմանատիպ անկման պատճառը փորձագետների կարծիքով երկրում անօրինական շուկայի առկայությունն է մեծ չափերով, որը վաճառում է գազը չվճարելով հդմ կտրոններն ու հարկերը: Երկրի որոշ մարզերում դրա ծավաները 40%-ից ավել են: Պատճառներից մեկը նրանց կարծիքով նաև այն է, որ Ուկրանիայում հեղուկացված գազի ծավալներն այնքան շատ են, որ սպառման համար անհրաժեշտ ռեսուրսները գերազանցում են՝ առաջարկը ավելի շատ է, քան պահանջարկը: Բացի այդ, իհարկե իր ազդեցությունն է ունեցել նաև նոր կորոնավիրուսի համավարակը:



Գազաբալոնային սարքավորումների  վիճակագրությունը աշխահում

19/04/2020 Գազաբալոնային սարքավորումների վիճակագրությունը աշխահում

Գազաբալոնային սարքավորումների համակարգերը (ԳԲՍ) տարածված են աշխարհում և տարեցտարի ավելի  մեծ մասսայականություն են վայելում։ ԳԲՍ համաշխարհային վիճակագրությունը այսպիսին է.

Ավտոգազի գները Բալթյան երկրներում ընկնում է

07/04/2020 Ավտոգազի գները Բալթյան երկրներում ընկնում է

Վերջին 10 օրերի ընթացքում ավտոգազի գները Ռիգայում, Տալինում ու Վիլնյուսում, ընկել են։ Ընդ որում բենզինի ու ավտոգազի գները փոխվել են համաչափորեն։  

Հնդկաստանում ավտոգազի պահանջարկը կտրուկ նվազել է

01/04/2020 Հնդկաստանում ավտոգազի պահանջարկը կտրուկ նվազել է

Հնդկաստանում, որը համարվում է ավտոգազի սպառման ամենախոշոր երկիրը աշխարհում, կորոոնավիրուսի բռնկումից հետո ամենատարածված ավտովառելիքի  պահանջարկը կտրուկ պակասել է։

Նոր Կորոնավիրուսը չի խնայում նաև ավտոգազի շուկան

19/03/2020 Նոր Կորոնավիրուսը չի խնայում նաև ավտոգազի շուկան


Ասիայում ավտոգազի գինը կտրուկ աճել է ընթացիկ շաբաթվա ընթացքում`մոտ16%- ով: Ասիական երկրներում օրինակ ավտոգազի գինն աճել էր դեռևս փետրվար ամսից: S&P Global հանրահայտ կայքն անդրադարձել է այս կտրուկ գնաճին` պարզաբանելով, որ այս հանգամանքը պայմանավորված է Նոր տեսակի Կորոնավիրուսի արագընթաց տարածմամբ:

‹‹ 12345 ››