Կորոնասիրուսի հետևանքով ավտոգազի գների կտրուկ նվազում է նկատվում: Վերջին ամսվա ընթացքում Ուկրանիայում բնական գազի միջին գինը նվազել է համարյա 70 կոպեկով, հասնելով 11.97 գրիվնյա/լ-ի (մոտ 220 դրամ):Եթե հունվարի 10-ի դրությամբ ավտոգազ էին ձեռք բերում 13.36 գրիվնյա/լ-ով (մոտ 250 դրամ/լ-ով), ապա հիմա այնտեղ գները նվազել են մինչև 12.66 գրիվնյա/լ (մոտ 230 դր․ 1 լիտրի համար):
Գների նմանատիպ անկման պատճառը փորձագետների կարծիքով երկրում անօրինական շուկայի առկայությունն է մեծ չափերով, որը վաճառում է գազը չվճարելով հդմ կտրոններն ու հարկերը: Երկրի որոշ մարզերում դրա ծավաները 40%-ից ավել են: Պատճառներից մեկը նրանց կարծիքով նաև այն է, որ Ուկրանիայում հեղուկացված գազի ծավալներն այնքան շատ են, որ սպառման համար անհրաժեշտ ռեսուրսները գերազանցում են՝ առաջարկը ավելի շատ է, քան պահանջարկը: Բացի այդ, իհարկե իր ազդեցությունն է ունեցել նաև նոր կորոնավիրուսի համավարակը:








