Անուն:

Էլ. փոստ:

Հարց:



 

Գլխավոր  / Նորություններ


01/05/2020 / Ավտոմեքենաների վաճառքի ռեկորդային անկում Եվրոպայում․ 98%՝ միայն Իտալիայում
Ավտոմեքենաների վաճառքի ռեկորդային անկում Եվրոպայում․ 98%՝ միայն Իտալիայում

Ավտոշուկան լրջորեն տուժել է կորոնավիրուսի տարածումից: Եթե Չինաստանում աստիճանաբար հաղթահարում են անկումը, ապա եվրոպական շատ երկրներում վաճառքը բառացիորեն դադարել է: Մասնավորապես, Իտալիայում ապրիլի առաջին 3 շաբաթների ընթացքում պահանջարկը նվազել է 98%-ով, ինչը համաշխարհային հակառեկորդ է:

Իտալացիները գնել են ընդամենը 2182 մեքենա, նախորդ տարվա նույն ժամանակահատվածում՝ 107 930: Այսպիսով, վաճառքը նվազել է մոտ 50 անգամ:

Իտալիան արդեն իսկ ռեկորդակիր էր՝ անկման ցուցանիշով․ մարտին պահանջարկն այստեղ նվազել էր մինչև 85%-ով: Ինչպես փաստում են մասնագետները, դիլերային կենտրոններն այս երկրում փակվել էին դեռևս մարտի սկզբին, հետևաբար, նույնիսկ այն հաճախորդները, ովքեր նախօրոք պատվիրել էին մեքենաներ, ուղղակի չեն կարողացել ստանալ դրանք:

Սակայն ավտոմոբիլային ընկերությունները լավատեսորեն են տրամադրված մայիս ամսվա առումով: Իտալիայի կառավարությունը մայիսի 4-ից թույլատրել է ավտոսերվիսներին բացվել: Գերմանիայում արդեն կարելի է բացահայտ իրականացնել ավտովաճառք:  Այնուամենայնիվ, արգելքը դեռ գործում է Մեծ Բրիտանիայում, Ֆրանսիայում, Իսպանիայում և այլ խոշոր երկրներում:



Գազաբալոնային սարքավորումների  վիճակագրությունը աշխահում

19/04/2020 Գազաբալոնային սարքավորումների վիճակագրությունը աշխահում

Գազաբալոնային սարքավորումների համակարգերը (ԳԲՍ) տարածված են աշխարհում և տարեցտարի ավելի  մեծ մասսայականություն են վայելում։ ԳԲՍ համաշխարհային վիճակագրությունը այսպիսին է.

Ավտոգազի գները Բալթյան երկրներում ընկնում է

07/04/2020 Ավտոգազի գները Բալթյան երկրներում ընկնում է

Վերջին 10 օրերի ընթացքում ավտոգազի գները Ռիգայում, Տալինում ու Վիլնյուսում, ընկել են։ Ընդ որում բենզինի ու ավտոգազի գները փոխվել են համաչափորեն։  

Հնդկաստանում ավտոգազի պահանջարկը կտրուկ նվազել է

01/04/2020 Հնդկաստանում ավտոգազի պահանջարկը կտրուկ նվազել է

Հնդկաստանում, որը համարվում է ավտոգազի սպառման ամենախոշոր երկիրը աշխարհում, կորոոնավիրուսի բռնկումից հետո ամենատարածված ավտովառելիքի  պահանջարկը կտրուկ պակասել է։

Նոր Կորոնավիրուսը չի խնայում նաև ավտոգազի շուկան

19/03/2020 Նոր Կորոնավիրուսը չի խնայում նաև ավտոգազի շուկան


Ասիայում ավտոգազի գինը կտրուկ աճել է ընթացիկ շաբաթվա ընթացքում`մոտ16%- ով: Ասիական երկրներում օրինակ ավտոգազի գինն աճել էր դեռևս փետրվար ամսից: S&P Global հանրահայտ կայքն անդրադարձել է այս կտրուկ գնաճին` պարզաբանելով, որ այս հանգամանքը պայմանավորված է Նոր տեսակի Կորոնավիրուսի արագընթաց տարածմամբ:

‹‹ 12345 ››