Անուն:

Էլ. փոստ:

Հարց:



 

Գլխավոր  / Նորություններ


10/01/2020 / Բուլղարիայում 1995 թվականից արագ տեմպերով սկսեց զարգանալ ավտոգազի շուկան:
Բուլղարիայում 1995 թվականից արագ տեմպերով սկսեց զարգանալ ավտոգազի շուկան:
Վերջին տարիներին Բուլղարիայում գնալով շատանում են ավտոգազով լիցքավորվող փոխադրամիջոցները: Բուլղարիայի կառավարությունը խրախուսում է ավտոգազի կիրառությունը: Հիմնական պատճառը մյուս վառելիքների համեմատ ավտոգազի ցածր հարկերն են: Հաշվարկված է, որ Բուլղարիայում մոտ 490 000 փոխադրամիջոց լիցքավորվում է ավտոգազով:
Կանադայում ավտոգազը մեծ պահանջարկ ուներ դեռևս 1980-ականներին: Տարեցտարի ավտոգազի պահանջարկը Կանադայում մեծանում է՝ հասնելով տարեկան 246 000 տոննայի: Կանադայում այսօր մոտավորապես 54 000 փոխադրամիջոց լիցքավորվու է ավտոգազով և դրանց մեծ մասը հանրային տրանսպորտն է, դպրոցական ավտոբուսները և ֆուրգոններ:



Բնական գազով մեքենաներն ավելի լավ ընտրություն են, քան էլեկտրամոբիլները

02/08/2019 Բնական գազով մեքենաներն ավելի լավ ընտրություն են, քան էլեկտրամոբիլները


Սեղմված բնական գազով (ՍԲԳ) աշխատող մեքենաները ձեռնտու են թեˊ էկոլոգիապես և թեˊ գումար խնայելու տեսանկյունից, քան բենզինով և նույնիսկ էլեկտրաէներգիայով աշխատող ավտոմեքենաները: Այս մասին տարեսկզբին հայտարարել էր էլեկտրաէներգիայի և գազի կարգավորման բելգիական հանձնաժողովը (CREG)։ Փաստարկները մի քանիսն էին։

ավելին
Մի փոքր բնական գազով աշխատող մեքենաների պատմությունից

26/07/2019 Մի փոքր բնական գազով աշխատող մեքենաների պատմությունից

2009թ. դրությամբ ամբողջ աշխարհում կային բնական գազով ավելի քան 11 մլն ավտոմեքենաներ:
Բնական գազով տրանսպորտային միջոցները ամենալավ պահված գաղտնիքներից են ամենուր, բացի ԱՄՆ-ից, Բրազիլիայից և Հնդկաստանից, որոնք փորձում են տարածել տեղեկատվություն այս մաքուր այրվող հանքային վառելիքի հետ կապված առավելությունների մասին:

ավելին
Վարորդներն ԱԳԼՃԿ-ների մասին ինֆորմացիայի փոխանակման խումբ են ստեղծել ֆեյսբուքում

23/07/2019 Վարորդներն ԱԳԼՃԿ-ների մասին ինֆորմացիայի փոխանակման խումբ են ստեղծել ֆեյսբուքում


Ֆեյսբուք սոցիալական ցանցում մի շարք վարորդների նախաձեռնությամբ ստեղծվել է ՀՀ Գազալցակայաններ բաց խումբ (https://www.facebook.com/groups/agljk/), որի նպատակը վարորդների միջոցով ԱԳԼՃԿ-ներում գազի սակագնի, լիցքավորման և սպասարկման որակի ու բազմաթիվ այլ խնդիրների հետ կապված տվյալների հավաքագրումն ու համեմատումն է։

ավելին
 Skoda-ի նոր, ամենա էկոլոգիապես մաքուր ավտոմոդելը

09/07/2019 Skoda-ի նոր, ամենա էկոլոգիապես մաքուր ավտոմոդելը


Վերջերս Բեռլինում կայացած CNG-ով (սեղմված բնական գազ) աշխատող ավտոմեքենաների ցուցադրության ժամանակ, Skoda-ն ներկայացրեց իր ամենա էկոլոգիապես մաքուր կոմպակտ մոդելը՝ Skoda Scala G-TEC-ը: Այն ունի 3,8 կգ քաշով 3 բալոններ, որոնք թույլ են տալիս վարել մեքենան գազի ռեժիմով մինչև 410 կմ:

ավելին

‹‹ 89101112 ››