Անուն:

Էլ. փոստ:

Հարց:



 

Գլխավոր  / Նորություններ


04/12/2019 / Իտալիան կոչ է անում վարորդներին՝ անցնել ավտոգազի կիրառության
Իտալիան կոչ է անում վարորդներին՝ անցնել ավտոգազի կիրառության

Իտալիան շարունակում է բարեփոխումներ կատարել` փորձելով հնարավորինս լուծել մթնոլորտի աղտոտման հիմնախնդիրը: Վերջերս Իտալիայի Վենետո շրջանի իշխանությունը ներկայացրել է օդի աղտոտման խնդրի լուծման հետաքրքիր ծրագիր և պատրաստ է բյուջեից 200.000 Եվրո տրամադրել այն կյանքի կոչելու նպատակով: 

Քանի որ ավտոգազը ավելի անվնաս վառելանյութ է համարվում, իշխանությունը վարորդներին առաջարկում է բենզինի փոխարեն ավտոգազ կիրառել և այդ նպատակով պատրաստ է յուրաքանչյուր վարորդի վճարել 700 եվրո: Փոխարկման ծախսերը կկազմեն 600 եվրո: Մնացած 100 եվրոն կբաշխվի վարորդներին որպես երախտագիտություն` այս կարևոր ծրագրին աջակցելու համար:

Այսպիսով, Վենետոյի տեղական իշխանությունը փորձում է գտնել արդյունավետ լուծումներ` կարևորագույն հարցերի լուծման համար: 



Infiniti QX Inspiration - նոր էլեկտրական քրոսովեր

10/01/2019 Infiniti QX Inspiration - նոր էլեկտրական քրոսովեր

Ճապոնական Infiniti ընկերությունը Դեթրոյտում անցկացվելիք ավտոցուցահանդեսին կներկայացնի էլեկտրական քրոսովերի հայեցակարգը: Ընկերությունը դեռևս հրապարակել է հայեցակարգի միայն մեկ նկար, որը ստացել է QX Inspiration անվանումը՝ տրամադրելով բավականին սուղ ինֆորմացիա:

ավելին
Hyundai ընկերությունը ստեղծել է մեքենան մատնահետքով բացելու համակարգ

20/12/2018 Hyundai ընկերությունը ստեղծել է մեքենան մատնահետքով բացելու համակարգ

Hyundai մարդատար մեքենաների վարորդները շուտով կարող են իրենց հետ չվերցնել մեքենայի բանալին, քանի որ դուռը բացել/փակել և շարժիչը միացնել կկարողանան կատարել մատնահետքով, իսկ դրանում նրանց կօգնի բիոմետրիկ նույնականացման տեխնոլոգիան:

ավելին
Ամերիկյան որ մեքենաների վրա հնարավոր չէ տեղադրել գազաբալոնային սարքավորում

13/12/2018 Ամերիկյան որ մեքենաների վրա հնարավոր չէ տեղադրել գազաբալոնային սարքավորում

ԱՄՆ-ից ավտոմեքենա ձեռք բերելու ժամանակ կարևոր է պարզել, թե արդյոք մեքենան, որը պատրաստվում եք գնել, ունի գազաբալոնային սարքավորման տեղադրման հնարավորություն:
Գնորդներին այս խնդրից ձերբազատելու համար, պետք է նշել, որ կան մեքենաների մոդելներ, որոնց շարժիչի համար գազաբալոնային համակարգի մոդելներ դեռևս չեն ստեղծվել.

ավելին
Ինչպես է գազն ազդում շարժիչի աշխատանքի վրա

04/12/2018 Ինչպես է գազն ազդում շարժիչի աշխատանքի վրա

Ավտոմեքենայի վրա գազաբալոնային համակարգ տեղադրելուց առաջ ավտոսեփականատերերին առավել հուզող հարցերից է այն, թե ինչպես կարող է ազդել գազի բալոնի տեղադրումը մեքենայի շարժիչի վրա:

ավելին

‹‹ 1415161718 ››