Վերջին շրջանում Գերմանիայի Դաշնությունում քննարկվում է բենզինի թանկացման հարցը: Ավտոգազի գերմանական ասոցիացիան այլընտրանքային վառելիք նախընտրող վարորդներին շտապում է հանգստացնել՝ ավտոգազի գինը մնալու է անփոփոխ:
Եթե բենզինի թանկացման մասին որոշումն ընդունվի, գնային մեծ տարբերություն կառաջանա բենզինի և ավտոգազի միջև՝ ի օգուտ վերջինիս։ Ըստ նախնական հաշվարկների՝ 2021թ․ բենզինի գինը կաճի 2.6 ցենթով: Ավտոգազի գինը 2021թ․, ըստ նախնական հաշվարկների, կաճի ընդամենը 1.5 ցենտով, ինչի շնորհիվ ավտոգազը կշարունակի մնալ կայուն և շահավետ այլընտրանքային վառելիք սպառողի համար:
Գնալով դեպի հեռու ապագա՝ 2025 թ., ավտոգազի և բենզինի միջև կրկին գնային մեծ տարբերություն է սպասվում: Ավտոգազի դիմաց սպառողները 2025թ. կվճարեն ընդամենը 5.3 ցենթ ավելի, մինչդեռ բենզինի գինը կբարձրանա մոտավորապես 9.1 ցենտով:
Այսպիսով, ավտոգազը առաջիկա 25 տարիների ընթացքում շարունակելու է մնալ այլընտրանքային շահավետ վառելիք: Ցածր գնի և անվտանգության շնորհիվ ավտոգազի սպառման միտումը գնալով միայն կաճի:









