Գլխավոր / Նորություններ
25/11/2019 / Գերմանիայում ավտոգազը շարունակում է մնալ շահավետ վառելիք
Վերջին շրջանում Գերմանիայի Դաշնությունում քննարկվում է բենզինի թանկացման հարցը: Ավտոգազի գերմանական ասոցիացիան այլընտրանքային վառելիք նախընտրող վարորդներին շտապում է հանգստացնել՝ ավտոգազի գինը մնալու է անփոփոխ:
Եթե բենզինի թանկացման մասին որոշումն ընդունվի, գնային մեծ տարբերություն կառաջանա բենզինի և ավտոգազի միջև՝ ի օգուտ վերջինիս։ Ըստ նախնական հաշվարկների՝ 2021թ․ բենզինի գինը կաճի 2.6 ցենթով: Ավտոգազի գինը 2021թ․, ըստ նախնական հաշվարկների, կաճի ընդամենը 1.5 ցենտով, ինչի շնորհիվ ավտոգազը կշարունակի մնալ կայուն և շահավետ այլընտրանքային վառելիք սպառողի համար:
Գնալով դեպի հեռու ապագա՝ 2025 թ., ավտոգազի և բենզինի միջև կրկին գնային մեծ տարբերություն է սպասվում: Ավտոգազի դիմաց սպառողները 2025թ. կվճարեն ընդամենը 5.3 ցենթ ավելի, մինչդեռ բենզինի գինը կբարձրանա մոտավորապես 9.1 ցենտով:
Այսպիսով, ավտոգազը առաջիկա 25 տարիների ընթացքում շարունակելու է մնալ այլընտրանքային շահավետ վառելիք: Ցածր գնի և անվտանգության շնորհիվ ավտոգազի սպառման միտումը գնալով միայն կաճի:
|
27/06/2019 Բարսելոնայում՝ 12-18 մ երկարության ավտոբուսներ, և այն էլ՝ գազով
TMB Բարսելոնայի տրանսպորտային խոշոր ընկերոթյունը (Metropolitan Transport of Barcelona) կգործարկի սեղմված գազով աշխատող ավտոբուսներ: Որոշման պատճառը ոչ միայն ավտոբուսների հուսալիությունը, ապահովությունն ու էկոլոգիապես մաքուր լինելն է, այլ նաև ավտոբուսներ և բեռնատարներ արտադրող MAN ընկերության ծառայությունների սպասարկման որակի բարձրացումը:
18/06/2019 Թոփ 5 մեքենաները՝ նախատեսված կանանց համար
Համաշխարհային ավտոարտադրող ընկերություններն իրենց գործունեության ընթացքում հազվադեպ են թողարկում մեքենաներ՝ նախատեսված հատկապես իգական սեռի ներկայացուցիչների համար:
Սակայն կանանց համար նախատեսված մեքենաների մոդելները հեշտ է տարբերել. նախևառաջ դրանց գույնով, իսկ բացի այդ՝ կոմպակտ չափերով, նուրբ դիզայնով, հարմարավետության և անվտանգության աստիճանով:
13/06/2019 Անսպասելի ստուգումներ Հայաստանի գազալցակայաններում և բենզակայաններում
Հայաստանի գազալցակայաններում ու բենզակայաններում սկսվելու են անսպասելի ստուգումներ։ Այսօր ՀՀ կառավարության նիստում հավանության արաժանացավ «Ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» օրենքում համապատասխան փոփոխություններ կատարելու նախագիծը:
07/06/2019 Ներկայացվել է գազով աշխատող առաջին ուկրաինական տրակտորը
AGRO-2019 միջազգային գյուղատնտեսական ցուցահանդեսին Մինսկի տրակտորների գործարանի պաշտոնական դիլերն առաջին անգամ ներկայացրեց Belarus-892 LUX-LPG տրակտորի բացառիկ նորացված տարբերակը: Առանձնահատկություններից ամենակարևորը այն է, որ տրակտորում տեղադրված է գազաբալոնային համակարգ:





