Անուն:

Էլ. փոստ:

Հարց:



 

Գլխավոր  / Նորություններ


29/10/2019 / Եվ կրկին ավտոգազի պահանջվածության մասին՝ ըստ Համաշխարհային Էլ Փի Ջի ասոցիացիայի
Եվ կրկին ավտոգազի պահանջվածության մասին՝ ըստ Համաշխարհային Էլ Փի Ջի ասոցիացիայի

Ավտոմեքենաների քանակն ավելանում է օրեցօր: Այս առումով մեծանում է նաև վառելիքի պահանջարկը: Ավտոգազը ամենատարածված վառելիքներից մեկն է աշխարհում: Ըստ Համաշխարհային Էլ Փի Ջի ասոցիացիայի (WLPG)  աշխարհում մոտավորապես 27 մլն. ավտոմեքենա ավտոգազով է լիցքավորվում:

Սա պատահական ցուցանիշ չէ. աշխարհի զարգացող երկրներում կառավարությունները  կոչ են անում անցում կատարել ավտոգազի օգտագործմանը` հաշվի առնելով, որ այն համեմատաբար անվտանգ է շրջակա միջավայրի համար: Բացի անվտանգությունը, այն նաև մատչելի է: Ավտոգազը տարածված է Եվրոպական երկրներում, ԱՄՆ-ում, Անգլիայում: Թուրքիայում հանրային տրանսպորտի 37% լիցքավորվում են ավտոգազով: Ավստրալիայում կա ավելի քան 615 հազար ավտոգազով լիցքավորվող ավտոմեքենա, որոնց մեծ մասը տաքսիներ են: Հոնկոնգում ևս տաքսիները լիցքավորվում են ավտոգազով: 2015 թ. Բարակ Օբաման հանձնարարական է տվել, ըստ որի բոլոր ֆեդերալ ավտոմեքենաները պետք է լիցքավորվեն ավտոգազով:

Էլ ՓԻ Ջի Ասոցիացիայի հաշվարկների համաձայն՝ մինչև 2040 թ ավտոգազի պահանջարկը կկրկնապատկվի:



Գերմանիայում ավտոգազը շարունակում է մնալ շահավետ վառելիք

25/11/2019 Գերմանիայում ավտոգազը շարունակում է մնալ շահավետ վառելիք


Վերջին շրջանում Գերմանիայի Դաշնությունում քննարկվում է բենզինի թանկացման հարցը: Ավտոգազի գերմանական ասոցիացիան այլընտրանքային վառելիք նախընտրող վարորդներին շտապում է հանգստացնել՝ ավտոգազի գինը մնալու է անփոփոխ: 

ավելին
Կիան ներկայացրել է նոր՝ ավտոգազով լիցքավորվող ավտոմեքենաներ

21/11/2019 Կիան ներկայացրել է նոր՝ ավտոգազով լիցքավորվող ավտոմեքենաներ


Կիա ապրանքանիշը ներկայացրել է իր նոր` ավտոգազով լիցքավորվող ավտոմեքենաները: Ավելին, ապրանքանիշը նպատակ ունի ընդլայնել այլընտրանքային և երկվառելիք ավտոմեքենաների արտադրությունը առաջիկա տարիների ընթացքում: 

ավելին
Ավտոգազը շարունակում է պահպանել իր կայուն դիրքը համաշխարհային շուկայում

12/11/2019 Ավտոգազը շարունակում է պահպանել իր կայուն դիրքը համաշխարհային շուկայում


Ամեն օր 27 մլն ավտոմեքենա ամբողջ աշխարհում լիցքավորվում է ավտոգազով:Ավտոգազը 2-րդ ամենատարածված վառելիքն է ամբողջ աշխարհում: 2000 թ․ սկսած այս վառելիքի պահանջարկը մեծացել է 7%-ով: Հատկապես տարածված է Կորեայում, Ռուսաստանում, Թուրքիայում, Լեհաստանում, ԱՄՆ և Իտալիայում: 

‹‹ 56789 ››