Ավտոմեքենաների քանակն ավելանում է օրեցօր: Այս առումով մեծանում է նաև վառելիքի պահանջարկը: Ավտոգազը ամենատարածված վառելիքներից մեկն է աշխարհում: Ըստ Համաշխարհային Էլ Փի Ջի ասոցիացիայի (WLPG) աշխարհում մոտավորապես 27 մլն. ավտոմեքենա ավտոգազով է լիցքավորվում:
Սա պատահական ցուցանիշ չէ. աշխարհի զարգացող երկրներում կառավարությունները կոչ են անում անցում կատարել ավտոգազի օգտագործմանը` հաշվի առնելով, որ այն համեմատաբար անվտանգ է շրջակա միջավայրի համար: Բացի անվտանգությունը, այն նաև մատչելի է: Ավտոգազը տարածված է Եվրոպական երկրներում, ԱՄՆ-ում, Անգլիայում: Թուրքիայում հանրային տրանսպորտի 37% լիցքավորվում են ավտոգազով: Ավստրալիայում կա ավելի քան 615 հազար ավտոգազով լիցքավորվող ավտոմեքենա, որոնց մեծ մասը տաքսիներ են: Հոնկոնգում ևս տաքսիները լիցքավորվում են ավտոգազով: 2015 թ. Բարակ Օբաման հանձնարարական է տվել, ըստ որի բոլոր ֆեդերալ ավտոմեքենաները պետք է լիցքավորվեն ավտոգազով:
Էլ ՓԻ Ջի Ասոցիացիայի հաշվարկների համաձայն՝ մինչև 2040 թ ավտոգազի պահանջարկը կկրկնապատկվի:









