Անուն:

Էլ. փոստ:

Հարց:



 

Գլխավոր  / Նորություններ


08/10/2019 / Renault՝ գազից բենզին և բենզինից գազ առանց խնդրի
Renault՝ գազից բենզին և բենզինից գազ առանց խնդրի

Վերջերս Սանկտ Պետերբուրգ քաղաքում տեղի ունեցած մեքենաների ֆորում-ցուցադրության ժամանակ ֆրանսիական Renault ընկերությունը զարմացրեց բոլորին՝ ներկայացնելով իր նոր մոդելը՝ Logan ավտոմեքենան։

1,6լ ներքին այրման շարժիչով աշխատող այս ավտոմեքենան օգտագործում է միևնույն ժամանակ 2 տեսակի վառելիք` բենզին և մեթան։ Ավտոմեքենան ընթացքի է գցվում բենզինի միջոցով, իսկ հետո ավտոմատ փոխվում է բնական գազի։ Եթե բնական գազը վերջանում է ճանապարհին և վարորդը չի կարողանում հասնել գազի լցակայան, ավտոմեքենան սկսում է կրկին աշխատել բենզինով։

Այս նորարարական գաղափարի ստեղծողների նախնական հաշվարկներով, Logan-ը կարող է նվազեցնել վառելիքի ծախսերը ընդհուպ մինչև 3 անգամ, ինչպես նաև զգալիորեն մեծացնել ավտոմեքենայի վազքը։ Ֆորումի խոստումնալից արդյունքներից հետո ընկերության ղեկավարությունը քննարկման է դրել մոդելի հետագա զարգացումն ու ավտոմեքենայի մասսայական արտադրության հարցը։



Պատրաստում ենք մեքենան ձմռանը

26/10/2018 Պատրաստում ենք մեքենան ձմռանը

Չնայած բավականին տարածված կարծիքների և պնդումներին, պետք է ընդգծել, որ ձմռանը գազով մեքենաների շահագործումը գրեթե ոչնչով չի տարբերվում մյուս եղանակային պայմաններում մեքենայի աշխատանքից՝ հատկապես եթե մեքենայում տեղադրված է 4-րդ կամ ավելի բարձր սերնդի գազաբալոնային համակարգ: Միակ տարբերությունն այն է, որ առավոտյան մեքենան տաքանալու համար ծախսում է ավելի շատ բենզին, քան գազ:

ավելին
Ադսորբացված  գազով Ford F-150

11/10/2018 Ադսորբացված գազով Ford F-150

Ամրիկյան Adsorbed Natural Gas Products, Inc. (ANGP) ընկերությունը Օհայորում կայացած էներգետիկ գագաթաժողովի ժամանակ ներկայացրեց իր նոր՝ PHANGV® (plug-in hybrid adsorbed natural gas vehicle տեխնոլոգիան՝ հիբրիդային ավտոմեքենա ադսորբացված բնական գազով:

ավելին
Միֆեր մեքենայի գազաբալոնային համակարգերի մասին

05/10/2018 Միֆեր մեքենայի գազաբալոնային համակարգերի մասին

1. ԳԲՀ-ն պայթում է մեքենայի մեջ:
Սա ամենատարածված և սարսափելի միֆն է, որն իրականում ունի շատ պարզ պատասխան: Գազի բալոնն ավելի ուշ է պայթում, քան բենզաբակը: Այսպես. բալոնը հնարավորություն ունի դիմանալու մինչև 16 ատմոսֆեր ճնշման: Վթարի ժամանակ բենզինի բակն ավելի շուտ կդեֆորմացվի, քան գազի բալոնը:

ավելին
Նորություններ Կիևի Գազաբալոնային համակարգերի ցուցահանդեսից

28/09/2018 Նորություններ Կիևի Գազաբալոնային համակարգերի ցուցահանդեսից

Սեպտեմբերի 12-13 Կիևում անցկացվեց «Գազաբալոնային համակարգերի և ավտոգազի ցուցահանդեսը»: Այս տարի ևս այցելուների պակաս չէր զգացվում, քանի որ ցուցահանդեսին ներկայացված էին մի շարք նորություններ գազաբալոնային համակարգերի վերաբերյալ: Ահա դրանցից մի քանիսը:

ավելին

‹‹ 1617181920 ››