Անուն:

Էլ. փոստ:

Հարց:



 

Գլխավոր  / Նորություններ


08/08/2019 / Էլեկտրամոբիլների մասին ճշմարտությունը
Էլեկտրամոբիլների մասին ճշմարտությունը Էլեկտրամոբիլների շահագործման ողջ ցիկլում փաստացի վատնվում է հսկայական քանակի էլեկտրաէներգիա, ինչը որոշակիորեն կասկածի տակ է դնում այն թեզը, թե էլեկտրամոբիլների արտադրությունն ու շահագործումը տնտեսապես ավելի ձեռնտու է և ավելի քիչ է աղտոտում շրջակա միջավայրը՝ ի տարբերություն ներքին այրման շարժիչով մեքենաների։

Այս մասին վերջերս իր հարցազրույցում հայտարարել է ՌԴ արդյունաբերության և առևտրի նախարար Դենիս Մանտուրովը։ Նա մեջբերել է Շրջակա միջավայրի եվրոպական գործակալության (ЕЕА) հետազոտության արդյունքը, ըստ որի էլեկտրամոբիլների արտադրության համար 70%-ով ավելի էլեկտրաէներգիա է ծախսվում, քան ներքին այրման շարժիչով ավտոմեքենաների արտադրության համար: Խոսքն ավելի շատ վերաբերում են մարտկոցների լիցքավորմանն ու էլեկտրական շարժիչների բաղադրիչներին։

Եվրոպացի փորձագետների տվյալներով, Եվրամիության գործող էներգոհամակարգը անկարող է էլեկտրամոբիլների կյանքի ցիկլի ընթացքում ապահովել թափոնների նվազեցում: Բացի այդ, ներքին այրման շարժիչները էլեկտրականով փոխարինելու արդյունքում էլեկտրամոբիլների մարտկոցների էլեկտրաէներգիայի արտադրության ժամանակ էականորեն մեծանում է մթնոլորտային արտանետումների ծավալը։

Այսպիսով, վերոհիշյալ փաստարկները հանգեցնում են այն եզրակացության, որ տարածված այն կարծիքը, թե Էլեկտրամոբիլները տնտեսապես ավելի շահավետ են և անվտանգ՝ էկոլոգիայի տեսանկյունից, այնքան էլ այդպես չէ։



Գազաբալոնային սարքավորումների  վիճակագրությունը աշխահում

19/04/2020 Գազաբալոնային սարքավորումների վիճակագրությունը աշխահում

Գազաբալոնային սարքավորումների համակարգերը (ԳԲՍ) տարածված են աշխարհում և տարեցտարի ավելի  մեծ մասսայականություն են վայելում։ ԳԲՍ համաշխարհային վիճակագրությունը այսպիսին է.

Ավտոգազի գները Բալթյան երկրներում ընկնում է

07/04/2020 Ավտոգազի գները Բալթյան երկրներում ընկնում է

Վերջին 10 օրերի ընթացքում ավտոգազի գները Ռիգայում, Տալինում ու Վիլնյուսում, ընկել են։ Ընդ որում բենզինի ու ավտոգազի գները փոխվել են համաչափորեն։  

Հնդկաստանում ավտոգազի պահանջարկը կտրուկ նվազել է

01/04/2020 Հնդկաստանում ավտոգազի պահանջարկը կտրուկ նվազել է

Հնդկաստանում, որը համարվում է ավտոգազի սպառման ամենախոշոր երկիրը աշխարհում, կորոոնավիրուսի բռնկումից հետո ամենատարածված ավտովառելիքի  պահանջարկը կտրուկ պակասել է։

Նոր Կորոնավիրուսը չի խնայում նաև ավտոգազի շուկան

19/03/2020 Նոր Կորոնավիրուսը չի խնայում նաև ավտոգազի շուկան


Ասիայում ավտոգազի գինը կտրուկ աճել է ընթացիկ շաբաթվա ընթացքում`մոտ16%- ով: Ասիական երկրներում օրինակ ավտոգազի գինն աճել էր դեռևս փետրվար ամսից: S&P Global հանրահայտ կայքն անդրադարձել է այս կտրուկ գնաճին` պարզաբանելով, որ այս հանգամանքը պայմանավորված է Նոր տեսակի Կորոնավիրուսի արագընթաց տարածմամբ:

‹‹ 12345 ››