Էլեկտրամոբիլների շահագործման ողջ ցիկլում փաստացի վատնվում է հսկայական քանակի էլեկտրաէներգիա, ինչը որոշակիորեն կասկածի տակ է դնում այն թեզը, թե էլեկտրամոբիլների արտադրությունն ու շահագործումը տնտեսապես ավելի ձեռնտու է և ավելի քիչ է աղտոտում շրջակա միջավայրը՝ ի տարբերություն ներքին այրման շարժիչով մեքենաների։
Այս մասին վերջերս իր հարցազրույցում հայտարարել է ՌԴ արդյունաբերության և առևտրի նախարար Դենիս Մանտուրովը։ Նա մեջբերել է Շրջակա միջավայրի եվրոպական գործակալության (ЕЕА) հետազոտության արդյունքը, ըստ որի էլեկտրամոբիլների արտադրության համար 70%-ով ավելի էլեկտրաէներգիա է ծախսվում, քան ներքին այրման շարժիչով ավտոմեքենաների արտադրության համար: Խոսքն ավելի շատ վերաբերում են մարտկոցների լիցքավորմանն ու էլեկտրական շարժիչների բաղադրիչներին։
Եվրոպացի փորձագետների տվյալներով, Եվրամիության գործող էներգոհամակարգը անկարող է էլեկտրամոբիլների կյանքի ցիկլի ընթացքում ապահովել թափոնների նվազեցում: Բացի այդ, ներքին այրման շարժիչները էլեկտրականով փոխարինելու արդյունքում էլեկտրամոբիլների մարտկոցների էլեկտրաէներգիայի արտադրության ժամանակ էականորեն մեծանում է մթնոլորտային արտանետումների ծավալը։
Այսպիսով, վերոհիշյալ փաստարկները հանգեցնում են այն եզրակացության, որ տարածված այն կարծիքը, թե Էլեկտրամոբիլները տնտեսապես ավելի շահավետ են և անվտանգ՝ էկոլոգիայի տեսանկյունից, այնքան էլ այդպես չէ։









