Անուն:

Էլ. փոստ:

Հարց:



 

Գլխավոր  / Նորություններ


02/08/2019 / Բնական գազով մեքենաներն ավելի լավ ընտրություն են, քան էլեկտրամոբիլները
Բնական գազով մեքենաներն ավելի լավ ընտրություն են, քան էլեկտրամոբիլները
Սեղմված բնական գազով (ՍԲԳ) աշխատող մեքենաները ձեռնտու են թեˊ էկոլոգիապես և թեˊ գումար խնայելու տեսանկյունից, քան բենզինով և նույնիսկ էլեկտրաէներգիայով աշխատող ավտոմեքենաները: Այս մասին տարեսկզբին հայտարարել էր էլեկտրաէներգիայի և գազի կարգավորման բելգիական հանձնաժողովը (CREG)։ Փաստարկները մի քանիսն էին։

Բնական գազով ավտոմեքենաները, ճիշտ է, ավելի թանկ արժեն, սակայն օգտագործման ընացքում ավելի քիչ ծախսատար են


2018թ․-ին գրանցված բելգիական նոր ավտոմեքենաներից միայն 0.8%-ն է աշխատում բնական գազով: Այդ ընթացքում գրանցվել են բնական գազով աշխատող 5000 թեթև և ընդամենը 100 ծանր մեքենաներ: Չնայած սպառման այս փոքր ցուցանիշին, գազով մեքենաներն ունեն մի շարք առավելություններ՝ հիմնականում օդի որակը չաղտոտելու առումով: CREG-ը, համեմատելով գազով մեքենաների ընդհանուր ծախսերը բենզինով և դիզելային մեքենաների հետ, եկել է այն եզրակացության, որ շարքային վարորդի համար բնական գազով մեքենա ձեռք բերելը ավելի թանկ է, փոխարենը բավականին ցածր են օգտագործման ծախսերը:

Խնայողություն ու շահավետություն


Նույն աղբյուրի համաձայն, դիզելային փոխադրամիջոցների օգտագործման ծախսերը 65%-ով ավելի են, քան ՍԲԳ-ով աշխատողների ծախսերը: Վերջիններիս վառելիքի ծախսը 100կմ-ի համար կազմում է 3.95 եվրո, դիզելով մեքենաներինը՝ 6.54, բենզինովը՝ 6.93։ Բացի այդ, հաշվի առնելով այս մեքենաների՝ պետական տուրքերից ու հարկերից ազատված լինելու հանգամանքը, կարող ենք նշել, որ դրանք շահավետ են շահագործման հենց առաջին իսկ կիլոմետրից։ Ինչ վերաբերում է էկոլոգիային, գազով մեքենաները արտանետում են մոտ 90%-ով ավելի քիչ ազոտի օքսիգեն և 7-16% ավելի քիչ CO2։



Գազաբալոնային սարքավորումների  վիճակագրությունը աշխահում

19/04/2020 Գազաբալոնային սարքավորումների վիճակագրությունը աշխահում

Գազաբալոնային սարքավորումների համակարգերը (ԳԲՍ) տարածված են աշխարհում և տարեցտարի ավելի  մեծ մասսայականություն են վայելում։ ԳԲՍ համաշխարհային վիճակագրությունը այսպիսին է.

Ավտոգազի գները Բալթյան երկրներում ընկնում է

07/04/2020 Ավտոգազի գները Բալթյան երկրներում ընկնում է

Վերջին 10 օրերի ընթացքում ավտոգազի գները Ռիգայում, Տալինում ու Վիլնյուսում, ընկել են։ Ընդ որում բենզինի ու ավտոգազի գները փոխվել են համաչափորեն։  

Հնդկաստանում ավտոգազի պահանջարկը կտրուկ նվազել է

01/04/2020 Հնդկաստանում ավտոգազի պահանջարկը կտրուկ նվազել է

Հնդկաստանում, որը համարվում է ավտոգազի սպառման ամենախոշոր երկիրը աշխարհում, կորոոնավիրուսի բռնկումից հետո ամենատարածված ավտովառելիքի  պահանջարկը կտրուկ պակասել է։

Նոր Կորոնավիրուսը չի խնայում նաև ավտոգազի շուկան

19/03/2020 Նոր Կորոնավիրուսը չի խնայում նաև ավտոգազի շուկան


Ասիայում ավտոգազի գինը կտրուկ աճել է ընթացիկ շաբաթվա ընթացքում`մոտ16%- ով: Ասիական երկրներում օրինակ ավտոգազի գինն աճել էր դեռևս փետրվար ամսից: S&P Global հանրահայտ կայքն անդրադարձել է այս կտրուկ գնաճին` պարզաբանելով, որ այս հանգամանքը պայմանավորված է Նոր տեսակի Կորոնավիրուսի արագընթաց տարածմամբ:

‹‹ 12345 ››