Համաշխարհային ավտոարտադրող ընկերություններն իրենց գործունեության ընթացքում հազվադեպ են թողարկում մեքենաներ՝ նախատեսված հատկապես իգական սեռի ներկայացուցիչների համար:Սակայն կանանց համար նախատեսված մեքենաների մոդելները հեշտ է տարբերել. նախևառաջ դրանց գույնով, իսկ բացի այդ՝ կոմպակտ չափերով, նուրբ դիզայնով, հարմարավետության և անվտանգության աստիճանով: Այսպիսով, ներկայացնում ենք կանանց կողմից առավել շատ հավանության արժանացած մեքենաների թոփ հնգյակը:
5. Nissan Juke Արժեքը՝ 10000$
Ճապոնական ծագում ունեցող նորաձև այս մեքենային կանայք սիրահարվում են անվան և յուրահատուկ դիզայնի շնորհիվ: Այս մեքենան հիշեցնում է հին սպորտային մեքենայի և ամենագնացի գեղեցիկ համադրություն: Շարժիչի հզորությունը 110 ձիաուժ է, ծավալը՝ 1,5 լիտր:
4. Toyota Yaris Արժեքը՝ 11000$
Եվս մեկ փոքրիկ ճապոնացի՝ նախագծված քաղաքային կյանքի համար: Շնորհիվ իր կոմպակտ չափերի՝ հնարավոր է հեշտ և արագ գտնել կայանատեղի: Մեքենան հայտնի է մանևրելու կարողությամբ և կառավարելիության հեշտությամբ: Նույնիսկ ամենափոքր կոմպլեկտացիայի մեջ տեղավորվում է անվտանգության 7 բարձիկ: Իսկ մեքենայի գլխավոր առանձնահատկությունը 3 ռեժիմով մուլտիմոդալ փոխանցման տուփն է՝ մեխանիկական, ավտոմատ և սպորտային:
3. Daewoo Matiz Արժեքը՝ 4000$
Այս մոդելը կանանց համար ավտոմատ փոխանցման տուփով առավել հարմարն է: Այն ունի քաղաքային վարման համար բոլոր հատկանիշները ՝ կոմպակտություն, մանևրելիություն և հեշտ կառավարելիություն: Չնայած ոչ այնքան մեծ չափերին, սրահում տեղավորվում է 4 ուղևոր: Մեքենան աչքի չի ընկնում անկրկնելի դիզայնով, սակայն այն ապահովված է տանիքի և դռների վրա հատուկ անվտանգության խարիսխներով, իսկ բաքում կա վառելիքի արտահոսքից պաշտպանություն: Սա հիանալի տարբերակ է որպես առաջին մեքենա:
2. Hyundai Getz Արժեքը՝ 6000$
Չնայած մեքենան այլևս չի արտադրվում, բայց այն աղջիկների շրջանում դեռևս մնում է ամենասիրելին՝ իր կոմպակտության և ապահովության համար:
1. Peugeot 107 Արժեքը՝ 7000$
Այս մոդելը հասանելի է երկու տարբերակով` 3 և 5 դռնանի: Ավտոմեքենան բավականին արագընթաց է, վառելիքի ծախսը՝ քիչ (5.5 լիտր), իսկ երթևեկությունը՝ փափուկ և հարմարավետ: Աղջիկները սիրում են այս մեքենան հատկապես գեղեցիկ դիզայնի համար:
Վերը թվարկված բոլոր մեքենաները, նախևառաջ, աչքի են ընկնում վառելիքի քիչ ծախսով, հատկապես եթե դրանցում տեղադրված է նոր սերնդի և որակյալ գազաբալոնային սարքավորում:









