Անուն:

Էլ. փոստ:

Հարց:



 

Գլխավոր  / Նորություններ


07/06/2019 / Ներկայացվել է գազով աշխատող առաջին ուկրաինական տրակտորը
Ներկայացվել է գազով աշխատող առաջին ուկրաինական տրակտորը AGRO-2019 միջազգային գյուղատնտեսական ցուցահանդեսին Մինսկի տրակտորների գործարանի պաշտոնական դիլերն առաջին անգամ ներկայացրեց Belarus-892 LUX-LPG տրակտորի բացառիկ նորացված տարբերակը: Առանձնահատկություններից ամենակարևորը այն է, որ տրակտորում տեղադրված է գազաբալոնային համակարգ:
Ներկայացված Belarus-892 LUX-LPG-ն ունի մի շարք առավելություններ. տրակտորը հագեցած է առաջատար արտադրողների գազաբալոնային սարքավորումներով. իտալական AEB-ի ընկերության էլեկտրոնային կառավարման համակարգով, իտալական OMB ընկերության և Tomasetto Achille Spa-ի փականներով, որոնք ապահովում են առավելագույն անվտանգություն շարժիչի՝ գազով աշխատանքի ժամանակ:
Ընկերությունը, որն առաջինը տեղադրեց գազի բալոն Belarus տրակտորում, առաջարկում է մի շարք նորարարական լուծումներ գազային վառելիքով աշխատող մեքենաների համար ինչպես բենզինային, այնպես էլ դիզելային շարժիչների դեպքում: 
• Այսպիսով, գազաբալոնային համակարգի օգտագործումը Belarus տրակտորում կապահովի վառելիքի խնայողություն 25%-35%:
• Շարժական էկրանով PRIME-X-ի ետնամասյին տեսախցիկը թույլ կտա վարորդին վերահսկել կցասայլակի աշխատանքը առանց սրահից դուրս գալու: 
• GPS tracker-ը վարորդին հնարավորոթյուն կտա վերահսկել տրակտորի գտնվելու վայրը, իսկ գյուղատնտեսական ձեռնարկատերերին՝ օպերատիվ կերպով հետևել դաշտային աշխատանքների առաջընթացին և արդյունավետությանը:
• Լրացուցիչ LED լույսերի շնորհիվ տրակտորը հնարավոր կլինի էֆֆեկտիվորեն շահագործել նաև մթության մեջ՝ առավելագույնի հասցնելով դրա աշխատանքային ռեսուրսների օգտագործումը:



Գազաբալոնային սարքավորումների  վիճակագրությունը աշխահում

19/04/2020 Գազաբալոնային սարքավորումների վիճակագրությունը աշխահում

Գազաբալոնային սարքավորումների համակարգերը (ԳԲՍ) տարածված են աշխարհում և տարեցտարի ավելի  մեծ մասսայականություն են վայելում։ ԳԲՍ համաշխարհային վիճակագրությունը այսպիսին է.

Ավտոգազի գները Բալթյան երկրներում ընկնում է

07/04/2020 Ավտոգազի գները Բալթյան երկրներում ընկնում է

Վերջին 10 օրերի ընթացքում ավտոգազի գները Ռիգայում, Տալինում ու Վիլնյուսում, ընկել են։ Ընդ որում բենզինի ու ավտոգազի գները փոխվել են համաչափորեն։  

Հնդկաստանում ավտոգազի պահանջարկը կտրուկ նվազել է

01/04/2020 Հնդկաստանում ավտոգազի պահանջարկը կտրուկ նվազել է

Հնդկաստանում, որը համարվում է ավտոգազի սպառման ամենախոշոր երկիրը աշխարհում, կորոոնավիրուսի բռնկումից հետո ամենատարածված ավտովառելիքի  պահանջարկը կտրուկ պակասել է։

Նոր Կորոնավիրուսը չի խնայում նաև ավտոգազի շուկան

19/03/2020 Նոր Կորոնավիրուսը չի խնայում նաև ավտոգազի շուկան


Ասիայում ավտոգազի գինը կտրուկ աճել է ընթացիկ շաբաթվա ընթացքում`մոտ16%- ով: Ասիական երկրներում օրինակ ավտոգազի գինն աճել էր դեռևս փետրվար ամսից: S&P Global հանրահայտ կայքն անդրադարձել է այս կտրուկ գնաճին` պարզաբանելով, որ այս հանգամանքը պայմանավորված է Նոր տեսակի Կորոնավիրուսի արագընթաց տարածմամբ:

‹‹ 12345 ››