AGRO-2019 միջազգային գյուղատնտեսական ցուցահանդեսին Մինսկի տրակտորների գործարանի պաշտոնական դիլերն առաջին անգամ ներկայացրեց Belarus-892 LUX-LPG տրակտորի բացառիկ նորացված տարբերակը: Առանձնահատկություններից ամենակարևորը այն է, որ տրակտորում տեղադրված է գազաբալոնային համակարգ:
Ներկայացված Belarus-892 LUX-LPG-ն ունի մի շարք առավելություններ. տրակտորը հագեցած է առաջատար արտադրողների գազաբալոնային սարքավորումներով. իտալական AEB-ի ընկերության էլեկտրոնային կառավարման համակարգով, իտալական OMB ընկերության և Tomasetto Achille Spa-ի փականներով, որոնք ապահովում են առավելագույն անվտանգություն շարժիչի՝ գազով աշխատանքի ժամանակ:
Ընկերությունը, որն առաջինը տեղադրեց գազի բալոն Belarus տրակտորում, առաջարկում է մի շարք նորարարական լուծումներ գազային վառելիքով աշխատող մեքենաների համար ինչպես բենզինային, այնպես էլ դիզելային շարժիչների դեպքում:
• Այսպիսով, գազաբալոնային համակարգի օգտագործումը Belarus տրակտորում կապահովի վառելիքի խնայողություն 25%-35%:
• Շարժական էկրանով PRIME-X-ի ետնամասյին տեսախցիկը թույլ կտա վարորդին վերահսկել կցասայլակի աշխատանքը առանց սրահից դուրս գալու:
• GPS tracker-ը վարորդին հնարավորոթյուն կտա վերահսկել տրակտորի գտնվելու վայրը, իսկ գյուղատնտեսական ձեռնարկատերերին՝ օպերատիվ կերպով հետևել դաշտային աշխատանքների առաջընթացին և արդյունավետությանը:
• Լրացուցիչ LED լույսերի շնորհիվ տրակտորը հնարավոր կլինի էֆֆեկտիվորեն շահագործել նաև մթության մեջ՝ առավելագույնի հասցնելով դրա աշխատանքային ռեսուրսների օգտագործումը:









