Անուն:

Էլ. փոստ:

Հարց:



 

Գլխավոր  / Նորություններ


16/04/2019 / Պետությունը լրացուցիչ 27 հազար ռուբլի կվճարի ավտոմեքենաների գազաբալոնային համակարգերի տեղադրման համար
Պետությունը  լրացուցիչ 27 հազար ռուբլի կվճարի ավտոմեքենաների գազաբալոնային համակարգերի տեղադրման համար Էներգետիկայի նախարարությունը մշակել է «Գազի շարժիչի վառելիքի շուկայի զարգացման» դաշնային ենթածրագիր, որը հանդիսանում է «Էներգաարդյունավետություն և էներգետիկ զարգացման» պետական ծրագրի մի մաս, որտեղ զգալի մասը նվիրված է գազի շարժիչի վառելիքին:
Այս նախագծի նպատակն է ֆինանսավորել գազաբալոնային համակարգերի տեղադրումը ավտոմեքենաների վրա, տվյալ սարքավորումների ձեռքբերումը քաղաքային և համայնքային կարիքների համար, փոխհատուցել տրանսպորտային միջոցների գազաբալոնային համակարգի անցման ծախսերի մի մասը։ Ենթադրվում է, որ սուբսիդավորումը պետք է նպաստի ոչ միայն գազի վառելիքի շուկայի զարգացմանը, այլև նաև բարելավի շրջակա միջավայրը, քանզի ավտոմեքենաները գազաբալոնային համակարգով շատ ավելի քիչ վնասակար նյութեր են արտանետում մթնոլորտ։

Էներգետիկայի նախարարությունը առաջարկել է բյուջեից հատկացնել 27 հազար ռուբլի ավտոմեքենաների այն սեփականատերերին, ովքեր ծանոթացել են նախագծին: Ըստ նախագծի, մեքենայի տարիքը չպետք է գերազանցի հինգ տարին: Միևնույն ժամանակ, մեքենայի գազաբալոնային համակարգի տեղադրման փոխակերպման հաշվարկային արժեքը որոշվել է մոտ 90 հազար ռուբլի:

Հինգ տարվա ընթացքում Էներգետիկայի նախարարությունը մտադիր է դոտացիաների և փոխհատուցումների համար ծախսել 187 միլիարդ ռուբլի: Ծրագիրը նախատեսվում է իրականացնել այն մարզերում, որոնք կներկայացնեն դիմում-հայտ: Միջոցները կտրամադրվեն դաշնային բյուջեից, սակայն տարածաշրջանային իշխանությունները հոգ կտանեն փոխհատուցման և սուբսիդավորման վճարների կազմակերպման մասին:



«Սիթիմոբիլ» ընկերությունը թողարկել է մեթան գազով տաքսի

10/04/2019 «Սիթիմոբիլ» ընկերությունը թողարկել է մեթան գազով տաքսի

Ագրեգատոր «Սիթիմոբիլը» թողարկել է առաջին էկոլոգիական տաքսին, որը որպես վառելիք օգտագործում է բնական մեթան գազը: Ավտոմեքենաների վրա գազաբալոնային համակարգը տեղադրում է «ԳազՊրոմ» ընկերությունը:

ավելին
Վերահսկողական մարմինը ԱԳԼՃԿ-ներին հորդորել է զերծ մնալ խախտումներից

04/04/2019 Վերահսկողական մարմինը ԱԳԼՃԿ-ներին հորդորել է զերծ մնալ խախտումներից

Օրերս Հայաստանի Հանրապետության շուկայի վերահսկողության տեսչական մարմինը հայտարարեց, որ կդիմի վերահսկողական-վարչարարական առավել խիստ միջոցների, եթե ԱԳԿՃ-ները խստորեն չհետևեն լցակայաններում վաճառվող գազի չափաբաժնին, Չափագիտության ազգային մարմնի կողմից հրապարակվող ամենօրյա մատակարարվող գազի խտության չափին,

Սեղմված գազի գինը, ըստ առողջ տրամաբանության, չպետք է բարձրանա

20/03/2019 Սեղմված գազի գինը, ըստ առողջ տրամաբանության, չպետք է բարձրանա

ՀՀ կառավարության նոր որոշման համաձայն՝ մեքենաների լիցքավորման համար վաճառվող սեղմված գազն այսուհետ հարկվելու է ոչ թե ծավալով, այլ կշռով:

‹‹ 1112131415 ››