Անուն:

Էլ. փոստ:

Հարց:



 

Գլխավոր  / Նորություններ


01/03/2019 / Mercedes GLC քրոսսովերը մոդերնիզացվել է
Mercedes GLC քրոսսովերը մոդերնիզացվել է Mercedes GLC քրոսսովերը առաջին անգամ ներկայացվել էր 2015թ.-ին, որից հետո շատ ժամանակ է անցել, ուստի վերափոխումը նշանակալից է:  Դրանում ամենագլխավորը բենզինի և դիզելային շարժիչների գծերի վերանայում է, Dynamic Body Control ակտիվ ամորտիզատորի տեղադրումը, MBUX երկէկրան ինտերֆեյսի ներդրումը, անվտանգության համակարգերի սպեկտրի մեծացումը և դիզայնի վերամշակումները:

М 274 երկու լիտրանոց տուրբո քառյակին փոխարինել է M 264 շարժիչը, իսկ OM 651 դիզելն իր տեղը զիջել է OM 654 շարժիչին: Նորույթներ է ներառում նաև 48 վոլտանոց ստարտեր-գեներատորով հիբրիդային համակարգը: Բոլոր տարբերակնեըր հավաքված են լիակատար 4Matic շարժակով և իննը աստճանանոց 9G-Tronic «ավտոմատով»:

Mercedes GLC թարմացվել է նաև անվտանգության մասով: Այն ունի ադապտացված կրուիզ-կոնտրոլ՝ ընթացքի ժամանակ արագության կարգավորմամբ և ավտոմատ արգելակումամց, գոտի փոխելիս ակտիվ ասիստենտ, օգնական՝ խցանումների և կայանման ժամանակ: Իսկ վտանգավոր իրավիճակների դեպքում Car-to-X-Communication գործառույթը թույլ է տալիս տեղեկատվություն փոխանակել այլ մեքենաների և տրանսպորտային ենթակառույցների հետ: Ավտոմեքենայի դուրս գալուց տեխնիկան կզգուշացնի վտանգների մասին և կհեշտացի տեղապտույտի տարահանումը:



Կառավարությունը կսուբսիդավորի մեքենաների բենզինից գազի անցման  ծախսերը

29/06/2020 Կառավարությունը կսուբսիդավորի մեքենաների բենզինից գազի անցման ծախսերը

ՌԴ կառավարությունը, կորոնավիրուսի ճգնաժամով պայմանավորված, մոտ 60%-ով կսուբսիդավորի այն ֆիզանձանց և փոքր բիզնեսի ներկայացուցիչների ծախսերը, որոնք իրենց մեքենաները կփոխարինեն բենզինից գազի։ Դա, ըստ ՌԴ Էներգետիկայի նախարարի, կբերի շուրջ 5 մլրդ ռուբլու խնայողության։

ավելին
Համավարակի հետևանքով ավտոգազի գները Ուկրաինայում կտրուկ ընկել են

14/05/2020 Համավարակի հետևանքով ավտոգազի գները Ուկրաինայում կտրուկ ընկել են

Կորոնասիրուսի հետևանքով ավտոգազի գների կտրուկ նվազում է նկատվում: Վերջին ամսվա ընթացքում Ուկրանիայում բնական գազի միջին գինը նվազել է համարյա 70 կոպեկով, հասնելով 11.97 գրիվնյա/լ-ի (մոտ 220 դրամ):

ավելին
Ավտոգազի գինը մոտ 2 անգամ նվազել է

07/05/2020 Ավտոգազի գինը մոտ 2 անգամ նվազել է

Հայաստանի ավտովառելիքի շուկայում բենզինի և հեղուկ գազի գները շարունակում են  նվազել․ ռեգուլյար տեսակի բենզինը մայիսի սկզբին դարձել է 280 դրամ՝ նախկին 310-ի փոխարեն, պրեմիում տեսակի բենզինը՝ 300 դրամ (նախկին 330 դրամի փոխարեն), իսկ հեղուկ գազի գինը դարձել է 100 դրամ՝ նախկին 200-ի փոխարեն:

ավելին
Ավտոմեքենաների վաճառքի ռեկորդային անկում Եվրոպայում․ 98%՝ միայն Իտալիայում

01/05/2020 Ավտոմեքենաների վաճառքի ռեկորդային անկում Եվրոպայում․ 98%՝ միայն Իտալիայում

Ավտոշուկան լրջորեն տուժել է կորոնավիրուսի տարածումից: Եթե Չինաստանում աստիճանաբար հաղթահարում են անկումը, ապա եվրոպական շատ երկրներում վաճառքը բառացիորեն դադարել է: Մասնավորապես, Իտալիայում ապրիլի առաջին 3 շաբաթների ընթացքում պահանջարկը նվազել է 98%-ով, ինչը համաշխարհային հակառեկորդ է:

ավելին

‹‹ 12345 ››