Անուն:

Էլ. փոստ:

Հարց:



 

Գլխավոր  / Նորություններ


24/01/2019 / Էլեկտրոմոբիլների ներմուծումը կազատվի ԱԱՀ-ից
Էլեկտրոմոբիլների ներմուծումը կազատվի ԱԱՀ-ից
ՀՀ Կառավարությունն օրերս հավանություն տվեց 2019թ․ հուլիսի 1-ից էլեկտրական շարժիչով ավտոմեքենաների և մոտոցիկլետների (ոչ հիբրիդային) ներկրումն ԱԱՀ վճարումից ազատելու վերաբերյալ օրենքի նախագծին: Արտոնությունը գործելու է մինչև 2022թ-ի հուլիսի 1-ը և այն տրանսպորտային միջոցների վրա, որոնք ներմուծման հաջորդող օրվանից 1 տարվա ընթացքում չեն արտահանվի, այդ թվում՝ ԵԱՏՄ երկրներ:
Նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ Հայաստանում հիբրիդային և էլեկտրականությամբ սնուցվող շարժիչներով աշխատող ավտոտրանսպորտային միջոցների համար բնապահպանական հարկի գծով սահմանված է արտոնություն: Ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է օդի աղտոտվածության նվազեցմանն ուղղված տրանսպորտային միջոցների կիրառումը խթանելու հետ։
Էլեկտրամոբիլների տարածումն աշխարհում արագ տեմպերով առաջ է գնում․ դա պայմանավորված է ոչ այնքան առաջարկների բազմազանությամբ, այլև տարբեր պետական արտոնությունների և էկոլոգիական համեմատական անվտանգության հետ։ ԱԱՀ-ի գծով արտոնությունները կիրառվում են եվրոպական բազմաթիվ երկրներում։ Շատ երկրներում դա խթանման միակ միջոցն է, կամ էլ կիրառվում է ձեռքբերման սուբսիդավորման հետ զուգահեռ։ Ի դեպ, ԱԱՀ արտոնության տրամադրումն ամենաարդյունավետն է․ նման արտոնություն կիրառող երկրները առաջատարներն են էլեկտրամոբիլների տեսակարար կշռով:
ՀՀ կառավարությունը հայտարարել է, որ այս տարի կստեղծվի էլեկտրական մեքենաների լիցքավորման կայանների ցանց՝ 23 լիցքավորման կայանով, որոնք հասանելի կլինեն Հայաստանի ողջ տարածքում:



Կառավարությունը կսուբսիդավորի մեքենաների բենզինից գազի անցման  ծախսերը

29/06/2020 Կառավարությունը կսուբսիդավորի մեքենաների բենզինից գազի անցման ծախսերը

ՌԴ կառավարությունը, կորոնավիրուսի ճգնաժամով պայմանավորված, մոտ 60%-ով կսուբսիդավորի այն ֆիզանձանց և փոքր բիզնեսի ներկայացուցիչների ծախսերը, որոնք իրենց մեքենաները կփոխարինեն բենզինից գազի։ Դա, ըստ ՌԴ Էներգետիկայի նախարարի, կբերի շուրջ 5 մլրդ ռուբլու խնայողության։

ավելին
Համավարակի հետևանքով ավտոգազի գները Ուկրաինայում կտրուկ ընկել են

14/05/2020 Համավարակի հետևանքով ավտոգազի գները Ուկրաինայում կտրուկ ընկել են

Կորոնասիրուսի հետևանքով ավտոգազի գների կտրուկ նվազում է նկատվում: Վերջին ամսվա ընթացքում Ուկրանիայում բնական գազի միջին գինը նվազել է համարյա 70 կոպեկով, հասնելով 11.97 գրիվնյա/լ-ի (մոտ 220 դրամ):

ավելին
Ավտոգազի գինը մոտ 2 անգամ նվազել է

07/05/2020 Ավտոգազի գինը մոտ 2 անգամ նվազել է

Հայաստանի ավտովառելիքի շուկայում բենզինի և հեղուկ գազի գները շարունակում են  նվազել․ ռեգուլյար տեսակի բենզինը մայիսի սկզբին դարձել է 280 դրամ՝ նախկին 310-ի փոխարեն, պրեմիում տեսակի բենզինը՝ 300 դրամ (նախկին 330 դրամի փոխարեն), իսկ հեղուկ գազի գինը դարձել է 100 դրամ՝ նախկին 200-ի փոխարեն:

ավելին
Ավտոմեքենաների վաճառքի ռեկորդային անկում Եվրոպայում․ 98%՝ միայն Իտալիայում

01/05/2020 Ավտոմեքենաների վաճառքի ռեկորդային անկում Եվրոպայում․ 98%՝ միայն Իտալիայում

Ավտոշուկան լրջորեն տուժել է կորոնավիրուսի տարածումից: Եթե Չինաստանում աստիճանաբար հաղթահարում են անկումը, ապա եվրոպական շատ երկրներում վաճառքը բառացիորեն դադարել է: Մասնավորապես, Իտալիայում ապրիլի առաջին 3 շաբաթների ընթացքում պահանջարկը նվազել է 98%-ով, ինչը համաշխարհային հակառեկորդ է:

ավելին

‹‹ 12345 ››