Անուն:

Էլ. փոստ:

Հարց:



 

Գլխավոր  / Նորություններ


13/12/2018 / Ամերիկյան որ մեքենաների վրա հնարավոր չէ տեղադրել գազաբալոնային սարքավորում
Ամերիկյան որ մեքենաների վրա հնարավոր չէ տեղադրել գազաբալոնային սարքավորում ԱՄՆ-ից ավտոմեքենա ձեռք բերելու ժամանակ կարևոր է պարզել, թե արդյոք մեքենան, որը պատրաստվում եք գնել, ունի գազաբալոնային սարքավորման տեղադրման հնարավորություն:
Գնորդներին այս խնդրից ձերբազատելու համար, պետք է նշել, որ կան մեքենաների մոդելներ, որոնց շարժիչի համար գազաբալոնային համակարգի մոդելներ դեռևս չեն ստեղծվել.  դա վերաբերվում է հիմնականում մեկ գլանային շարժիչով Mercedes և BMW մեքենաներին, ինչպես նաև Acura և Lexus որոշ շարժիչներին: Մեքենան պատվիրելուց հետո պարզ է դառնում, որ կան մի շարք շարժիչներ, որոնց վրա առհասարակ հնարավոր չէ տեղադրել գազաբալոնային սարքավորում:

Նման տհաճ իրավիճակներում չհայտնվելու համար նախքան ԱՄՆ-ից մեքենա պատվիրելը խորհուրդ է տրվում խորհրդակցել համապատասխան ընկերությունների հետ՝ գազի բալոնի տեղադրման հնարավորության և գնի վերաբերյալ: Պետք է հաշվի առնել նաև, որ մեքենաների միևնույն մոդելի վրա հնարավոր է տեղադրել ինչպես ժամանակակից բարդ շարժիչներ, այնպես էլ հին սերնդի շարժիչներ: Օրինակ, ամերիկյան շուկայում մոդելների VW շարքում հնարավոր է գտնել տարբերակներ 2,5լ շարժիչով՝ վառելիքի հավասարաչափ ներարկումով: Դրա վրա տեղադրվում է 4-րդ սերնդի և համեմատաբար մատչելի սարքավորում:



Գազաբալոնային սարքավորումների  վիճակագրությունը աշխահում

19/04/2020 Գազաբալոնային սարքավորումների վիճակագրությունը աշխահում

Գազաբալոնային սարքավորումների համակարգերը (ԳԲՍ) տարածված են աշխարհում և տարեցտարի ավելի  մեծ մասսայականություն են վայելում։ ԳԲՍ համաշխարհային վիճակագրությունը այսպիսին է.

Ավտոգազի գները Բալթյան երկրներում ընկնում է

07/04/2020 Ավտոգազի գները Բալթյան երկրներում ընկնում է

Վերջին 10 օրերի ընթացքում ավտոգազի գները Ռիգայում, Տալինում ու Վիլնյուսում, ընկել են։ Ընդ որում բենզինի ու ավտոգազի գները փոխվել են համաչափորեն։  

Հնդկաստանում ավտոգազի պահանջարկը կտրուկ նվազել է

01/04/2020 Հնդկաստանում ավտոգազի պահանջարկը կտրուկ նվազել է

Հնդկաստանում, որը համարվում է ավտոգազի սպառման ամենախոշոր երկիրը աշխարհում, կորոոնավիրուսի բռնկումից հետո ամենատարածված ավտովառելիքի  պահանջարկը կտրուկ պակասել է։

Նոր Կորոնավիրուսը չի խնայում նաև ավտոգազի շուկան

19/03/2020 Նոր Կորոնավիրուսը չի խնայում նաև ավտոգազի շուկան


Ասիայում ավտոգազի գինը կտրուկ աճել է ընթացիկ շաբաթվա ընթացքում`մոտ16%- ով: Ասիական երկրներում օրինակ ավտոգազի գինն աճել էր դեռևս փետրվար ամսից: S&P Global հանրահայտ կայքն անդրադարձել է այս կտրուկ գնաճին` պարզաբանելով, որ այս հանգամանքը պայմանավորված է Նոր տեսակի Կորոնավիրուսի արագընթաց տարածմամբ:

‹‹ 12345 ››