Անուն:

Էլ. փոստ:

Հարց:



 

Գլխավոր  / Նորություններ


28/11/2018 / Ավտոմեքենաների թոփ 3 մոդելներ, որոնց չի սպառնում մաշվածությունը
Ավտոմեքենաների թոփ 3 մոդելներ, որոնց չի սպառնում մաշվածությունը Ձմեռը տարվա բարդ եղանականերից է ոչ միայն մարդկանց համար, այլ նաև մեքենաների: Բացի բոլորին հայտնի խնդիրներից, ձմռանը մեքենայի համար առավել վտանգավոր են աղերը և ռեագենտները, որոնցով ծածկում են ձյունը՝ մերկասառույցից խուսափելու համար: Դրանք կուտակվում են մեքենայի տակ, թափքին՝ ազդելով մեքենայի մակերեսի և երկաթի վրա, ինչն արդյունքում նույնիսկ նոր մեքենան կարող է վերածել ժանգոտ և մաշված մեքենայի:
Սակայն կան մեքենաների որոշ մոդելներ, որոնք ի վիճակի են դիմակայել ձմռան փորձություններին և ժամանակից շուտ չմաշվել: Փորձագետներն առանձնացրել են 3 ամենահուսալի մեքենաների մոդելները:
1.Volvo. Առաջին հորիզոնականում տեղ է գտել շվեդական Volvo ապրանքանիշը: Այս մեքենաները վստահորեն դիմադրում են աղին և ռեագենտներին, իսկ թափքը չի մաշվում և ժանգոտվում շուրջ 20 տարի:
2. Audi. Հաջորդը գերմանական Audi ֆիրմայի մեքենաներն են, որոնք նույնպես երկար դիմակայում են շահագործման նույնիսկ ամենադաժան պայմաններում:
3. Peugeot, Renault. Ֆրանսիական մոդելի մեքենաները միշտ հայտնի են եղել իրենց որակով, այդ թվում նաև՝ լաքապատման ծածկույթի որակով: Այս մեքենաները համարձակորեն դիմակայում են ձմռանը, բայց, իհարկե, չպետք է մոռանալ լրացուցիչ խնամքի մասին:

Ոլորտի փորձագետները նշում են, որ ավտոմեքենայի կյանքը կարելի է երկարացնել. դրա համար խորհուրդ է տրվում ժամանակ առ ժամանակ թափքի վրա քսել ժանգի դեմ պաշտպանիչ շերտ: Մի շարք եվրոպական ավոտարտադրող ընկերություններ պատում են մեքենան այդպիսի հատուկ շերտով, իսկ որոշները՝ ոչ: Առավել հաճախ հակամաշվածության ծածկույթը բացակայում է ճապոնական մեքենաների մոտ, ինչը բացատրվում է նրանով, որ այդ երկրներում չեն լինում ձյունառատ և դաժան ձմեռներ:



Գազաբալոնային սարքավորումների  վիճակագրությունը աշխահում

19/04/2020 Գազաբալոնային սարքավորումների վիճակագրությունը աշխահում

Գազաբալոնային սարքավորումների համակարգերը (ԳԲՍ) տարածված են աշխարհում և տարեցտարի ավելի  մեծ մասսայականություն են վայելում։ ԳԲՍ համաշխարհային վիճակագրությունը այսպիսին է.

Ավտոգազի գները Բալթյան երկրներում ընկնում է

07/04/2020 Ավտոգազի գները Բալթյան երկրներում ընկնում է

Վերջին 10 օրերի ընթացքում ավտոգազի գները Ռիգայում, Տալինում ու Վիլնյուսում, ընկել են։ Ընդ որում բենզինի ու ավտոգազի գները փոխվել են համաչափորեն։  

Հնդկաստանում ավտոգազի պահանջարկը կտրուկ նվազել է

01/04/2020 Հնդկաստանում ավտոգազի պահանջարկը կտրուկ նվազել է

Հնդկաստանում, որը համարվում է ավտոգազի սպառման ամենախոշոր երկիրը աշխարհում, կորոոնավիրուսի բռնկումից հետո ամենատարածված ավտովառելիքի  պահանջարկը կտրուկ պակասել է։

Նոր Կորոնավիրուսը չի խնայում նաև ավտոգազի շուկան

19/03/2020 Նոր Կորոնավիրուսը չի խնայում նաև ավտոգազի շուկան


Ասիայում ավտոգազի գինը կտրուկ աճել է ընթացիկ շաբաթվա ընթացքում`մոտ16%- ով: Ասիական երկրներում օրինակ ավտոգազի գինն աճել էր դեռևս փետրվար ամսից: S&P Global հանրահայտ կայքն անդրադարձել է այս կտրուկ գնաճին` պարզաբանելով, որ այս հանգամանքը պայմանավորված է Նոր տեսակի Կորոնավիրուսի արագընթաց տարածմամբ:

‹‹ 12345 ››