Նոր մեքենայում գազաբալոնային համակարգի տեղադրումը ավելի հեշտ է, քան հին մեքենայում, քանի որ կարիք չկա վերացնելու սնուցման և բռնկման հետ կապված խնդիրները, որոնք առկա են օգտագործված մեքենաներում:
Այնուամենայնիվ, նոր մեքենայում համակարգի տեղադրումը նույնպես պատասխանատու աշխատանք է, քանի որ դրանից է կախված մեքենայի հետագա աշխատանքի որակը: Հակառակ դեպքում, կարող են առաջանալ որոշ խնդիրներ, ինպիսիք են մեքենայի շարժիչի խափանումը, փականների կամ մխոցի այրումը:
Նոր մեքենայում գազաբալոնային սարքավորման տեղադրման ընթացքում անհրաժեշտություն չկա փոխել այրման համակարգի հնացած մասերը՝ բարձր լարման լարերը և կայծի մոմերը: Իսկ տեղադրելիս անհարժեշտ է ապահովել 3 հիմնական կանոնների պահպանումը.
• Տեղադրվող սարքավորումը պետք է լինի առավելագույնս անվտանգ:
• Գազի բալոնի տեղադրումն ու կարգավորումը պետք է բացառի մեքենայի այլ համակարգերի ռեսուրսների կրճատումը:
• Շարժիչի խցիկում տեղադրվող սարքավորման հանգույցները չպետք է էականորեն խոչընդոտեն մեքենայի գործարանային բաղադրիչների վերանորոգմանն ու սպասարկմանը:
Թե՛ նոր և թե՛ օգտագործված մեքենաներում գազաբալոնային սարքավորում խորհուրդ է տրվում տեղադրել միայն մասնագիտացված սրահներում, որտեղ հաշվի կառնեն յուրաքանչյուր մեքենայի առանձնահատկություններն ու թերությունները՝ ապահովելով որակյալ սպասարկում և երաշխիք:









