Անուն:

Էլ. փոստ:

Հարց:



 

Գլխավոր  / Նորություններ


07/11/2018 / Գազաբալոնային սարքավորման տեղադրումը նոր մեքենաներում
Գազաբալոնային սարքավորման տեղադրումը նոր մեքենաներում Նոր մեքենայում գազաբալոնային համակարգի տեղադրումը ավելի հեշտ է, քան հին մեքենայում, քանի որ կարիք չկա վերացնելու սնուցման և բռնկման հետ կապված խնդիրները, որոնք առկա են օգտագործված մեքենաներում: Այնուամենայնիվ, նոր մեքենայում համակարգի տեղադրումը նույնպես պատասխանատու աշխատանք է, քանի որ դրանից է կախված մեքենայի հետագա աշխատանքի որակը: Հակառակ դեպքում, կարող են առաջանալ որոշ խնդիրներ, ինպիսիք են մեքենայի շարժիչի խափանումը, փականների կամ մխոցի այրումը:
Նոր մեքենայում գազաբալոնային սարքավորման տեղադրման ընթացքում անհրաժեշտություն չկա փոխել այրման համակարգի հնացած մասերը՝ բարձր լարման լարերը և կայծի մոմերը: Իսկ տեղադրելիս անհարժեշտ է ապահովել 3 հիմնական կանոնների պահպանումը.
• Տեղադրվող սարքավորումը պետք է լինի առավելագույնս անվտանգ:
• Գազի բալոնի տեղադրումն ու կարգավորումը պետք է բացառի մեքենայի այլ համակարգերի ռեսուրսների կրճատումը:
• Շարժիչի խցիկում տեղադրվող սարքավորման հանգույցները չպետք է էականորեն խոչընդոտեն մեքենայի գործարանային բաղադրիչների վերանորոգմանն ու սպասարկմանը:
Թե՛ նոր և թե՛ օգտագործված մեքենաներում գազաբալոնային սարքավորում խորհուրդ է տրվում տեղադրել միայն մասնագիտացված սրահներում, որտեղ հաշվի կառնեն յուրաքանչյուր մեքենայի առանձնահատկություններն ու թերությունները՝ ապահովելով որակյալ սպասարկում և երաշխիք:



Գազաբալոնային սարքավորումների  վիճակագրությունը աշխահում

19/04/2020 Գազաբալոնային սարքավորումների վիճակագրությունը աշխահում

Գազաբալոնային սարքավորումների համակարգերը (ԳԲՍ) տարածված են աշխարհում և տարեցտարի ավելի  մեծ մասսայականություն են վայելում։ ԳԲՍ համաշխարհային վիճակագրությունը այսպիսին է.

Ավտոգազի գները Բալթյան երկրներում ընկնում է

07/04/2020 Ավտոգազի գները Բալթյան երկրներում ընկնում է

Վերջին 10 օրերի ընթացքում ավտոգազի գները Ռիգայում, Տալինում ու Վիլնյուսում, ընկել են։ Ընդ որում բենզինի ու ավտոգազի գները փոխվել են համաչափորեն։  

Հնդկաստանում ավտոգազի պահանջարկը կտրուկ նվազել է

01/04/2020 Հնդկաստանում ավտոգազի պահանջարկը կտրուկ նվազել է

Հնդկաստանում, որը համարվում է ավտոգազի սպառման ամենախոշոր երկիրը աշխարհում, կորոոնավիրուսի բռնկումից հետո ամենատարածված ավտովառելիքի  պահանջարկը կտրուկ պակասել է։

Նոր Կորոնավիրուսը չի խնայում նաև ավտոգազի շուկան

19/03/2020 Նոր Կորոնավիրուսը չի խնայում նաև ավտոգազի շուկան


Ասիայում ավտոգազի գինը կտրուկ աճել է ընթացիկ շաբաթվա ընթացքում`մոտ16%- ով: Ասիական երկրներում օրինակ ավտոգազի գինն աճել էր դեռևս փետրվար ամսից: S&P Global հանրահայտ կայքն անդրադարձել է այս կտրուկ գնաճին` պարզաբանելով, որ այս հանգամանքը պայմանավորված է Նոր տեսակի Կորոնավիրուսի արագընթաց տարածմամբ:

‹‹ 12345 ››