Անուն:

Էլ. փոստ:

Հարց:



 

Գլխավոր  / Նորություններ


11/10/2018 / Ադսորբացված գազով Ford F-150
Ադսորբացված  գազով Ford F-150 Ամրիկյան Adsorbed Natural Gas Products, Inc. (ANGP) ընկերությունը Օհայորում կայացած էներգետիկ գագաթաժողովի ժամանակ ներկայացրեց իր նոր՝ PHANGV® (plug-in hybrid adsorbed natural gas vehicle տեխնոլոգիան՝ հիբրիդային ավտոմեքենա ադսորբացված բնական գազով: Ford F-150-ում օգտագործվում է ադսորբացված մեթան, բայց այն կարող է նաև անցնել 128 կմ գազով: Նոր գազային համակարգում ճնշումը 50 մթն է – 4 անգամ ավելի քիչ, քանի օգտգործվում է սեղմված բնական գազի դեպքում: ANGP-ի նախագահ Բոբ Բոնելլին ելույթ ոենենալով գագաթաշողովին ասաց. «Ցածր ճնշման ժամանակ աշխատելը գլխավոր որոշում է, ինչպես խնայողության, այնպես էլ հուսալի մասնավոր լիցքավորումների շահագործման առումով: Այն թույլ է տալիս օգտագործել մաքուր բնական գազը լայն սպեկտրով միջին քաշայիօն ավտոմեքենաների դեպքում: Դա ավելի ձեռնտու է արժեքով, քաշով և մեծ պահուստով մեքենաների դեպքում, քանի էլէկտրական ավտոմեքենաների կիրառումը»: ANGP տեխնոլոգիան աշխատում է նաև ջիպերի, փիքափների և մինի-վենների ջերմոցային գազերի արտանետումները նվազեցնելու ուղղությամբ: Նոր տեխնոլոգան կիառելի է ներքին այրման բոլոր այն շարժիչների դեպքում, որոնք հնրավոր է վերափոխել գազի: Վառելիքի ծավալների մեծացման առումով այն ճկուն ընդլայնվող համակարգ է: Գազի բալոնների լցված մասնաբաժինը 6.7 կգ / մ 3 է կազմում: Նման գազաբալոնային համակարգի տեղադրումը գնհատվում է մոտավորապես 5000$: Ադսորբացված գազի բալոնների «կյանքի տևողությունն» անսահմանափակ է:



Կառավարությունը կսուբսիդավորի մեքենաների բենզինից գազի անցման  ծախսերը

29/06/2020 Կառավարությունը կսուբսիդավորի մեքենաների բենզինից գազի անցման ծախսերը

ՌԴ կառավարությունը, կորոնավիրուսի ճգնաժամով պայմանավորված, մոտ 60%-ով կսուբսիդավորի այն ֆիզանձանց և փոքր բիզնեսի ներկայացուցիչների ծախսերը, որոնք իրենց մեքենաները կփոխարինեն բենզինից գազի։ Դա, ըստ ՌԴ Էներգետիկայի նախարարի, կբերի շուրջ 5 մլրդ ռուբլու խնայողության։

ավելին
Համավարակի հետևանքով ավտոգազի գները Ուկրաինայում կտրուկ ընկել են

14/05/2020 Համավարակի հետևանքով ավտոգազի գները Ուկրաինայում կտրուկ ընկել են

Կորոնասիրուսի հետևանքով ավտոգազի գների կտրուկ նվազում է նկատվում: Վերջին ամսվա ընթացքում Ուկրանիայում բնական գազի միջին գինը նվազել է համարյա 70 կոպեկով, հասնելով 11.97 գրիվնյա/լ-ի (մոտ 220 դրամ):

ավելին
Ավտոգազի գինը մոտ 2 անգամ նվազել է

07/05/2020 Ավտոգազի գինը մոտ 2 անգամ նվազել է

Հայաստանի ավտովառելիքի շուկայում բենզինի և հեղուկ գազի գները շարունակում են  նվազել․ ռեգուլյար տեսակի բենզինը մայիսի սկզբին դարձել է 280 դրամ՝ նախկին 310-ի փոխարեն, պրեմիում տեսակի բենզինը՝ 300 դրամ (նախկին 330 դրամի փոխարեն), իսկ հեղուկ գազի գինը դարձել է 100 դրամ՝ նախկին 200-ի փոխարեն:

ավելին
Ավտոմեքենաների վաճառքի ռեկորդային անկում Եվրոպայում․ 98%՝ միայն Իտալիայում

01/05/2020 Ավտոմեքենաների վաճառքի ռեկորդային անկում Եվրոպայում․ 98%՝ միայն Իտալիայում

Ավտոշուկան լրջորեն տուժել է կորոնավիրուսի տարածումից: Եթե Չինաստանում աստիճանաբար հաղթահարում են անկումը, ապա եվրոպական շատ երկրներում վաճառքը բառացիորեն դադարել է: Մասնավորապես, Իտալիայում ապրիլի առաջին 3 շաբաթների ընթացքում պահանջարկը նվազել է 98%-ով, ինչը համաշխարհային հակառեկորդ է:

ավելին

‹‹ 12345 ››