Անուն:

Էլ. փոստ:

Հարց:



 

Գլխավոր  / Նորություններ


28/09/2018 / Նորություններ Կիևի Գազաբալոնային համակարգերի ցուցահանդեսից
Նորություններ Կիևի Գազաբալոնային համակարգերի ցուցահանդեսից Սեպտեմբերի 12-13 Կիևում անցկացվեց «Գազաբալոնային համակարգերի և ավտոգազի ցուցահանդեսը»: Այս տարի ևս այցելուների պակաս չէր զգացվում, քանի որ ցուցահանդեսին ներկայացված էին մի շարք նորություններ գազաբալոնային համակարգերի վերաբերյալ: Ահա դրանցից մի քանիսը: “Motor Gaz” ընկերությունն ավտոսեփականատերերին է առաջարկում լեհական Optima Idea գազաբալոնային սարքավորում, որը այս շուկայում նորություն է. այն տարբերվում է նրանով, որ ունի բենզինի փոխարինման հնարավորություն 90-95%, այսինքն՝ վառելիքի ընդհանուր ծավալից օգտագործվում է 90-95% գազ, իսկ բենզին ընդամենը 5-10%՝ ի տարբերություն մրցակիցների, որոնց դեպքում այդ ցուցանիշը 70-80% է:
Ընկերությունը ցուցահանդեսում ներկայացրել էր 3 հիմնական նորույթ. Alex փականները, առանց էլեկտրոփականի և ֆիլտրի Shark գազի ռեդուկտորները և Turbot 1500 ռեդուկտորի նոր տարբերակը՝ նախատեսված է ավելի հզոր շարժիչների համար:
Հետաքրքիր նորություն էր նաև բալոններում գազի քանակի վերահսկման ուլտրաձայնային համակարգը, որը մշակվել էր “Авто Газ Глобал” ընկերության հետ համատեղ: Այս համակարգը կարող է տեղադրվել որպես լրացուցիչ սարքավորում գազաբալոնային համակարգերի համար: Գազի քանակը հնարավոր է տեսնել հատուկ էկրանին, որը տեղադրվում է թափքի վրա:
Եվս մեկ նորություն “Авто Газ Глобал” ընկերությունից. թավշյա գունավոր շերտով պատված բալոններ, որոնք նախատեսված են դրանց յուրահատուկ դիզայն հաղորդելու համար՝ բեռնախցիկ ինտերիերին համապատասխան:



Գազաբալոնային սարքավորումների  վիճակագրությունը աշխահում

19/04/2020 Գազաբալոնային սարքավորումների վիճակագրությունը աշխահում

Գազաբալոնային սարքավորումների համակարգերը (ԳԲՍ) տարածված են աշխարհում և տարեցտարի ավելի  մեծ մասսայականություն են վայելում։ ԳԲՍ համաշխարհային վիճակագրությունը այսպիսին է.

Ավտոգազի գները Բալթյան երկրներում ընկնում է

07/04/2020 Ավտոգազի գները Բալթյան երկրներում ընկնում է

Վերջին 10 օրերի ընթացքում ավտոգազի գները Ռիգայում, Տալինում ու Վիլնյուսում, ընկել են։ Ընդ որում բենզինի ու ավտոգազի գները փոխվել են համաչափորեն։  

Հնդկաստանում ավտոգազի պահանջարկը կտրուկ նվազել է

01/04/2020 Հնդկաստանում ավտոգազի պահանջարկը կտրուկ նվազել է

Հնդկաստանում, որը համարվում է ավտոգազի սպառման ամենախոշոր երկիրը աշխարհում, կորոոնավիրուսի բռնկումից հետո ամենատարածված ավտովառելիքի  պահանջարկը կտրուկ պակասել է։

Նոր Կորոնավիրուսը չի խնայում նաև ավտոգազի շուկան

19/03/2020 Նոր Կորոնավիրուսը չի խնայում նաև ավտոգազի շուկան


Ասիայում ավտոգազի գինը կտրուկ աճել է ընթացիկ շաբաթվա ընթացքում`մոտ16%- ով: Ասիական երկրներում օրինակ ավտոգազի գինն աճել էր դեռևս փետրվար ամսից: S&P Global հանրահայտ կայքն անդրադարձել է այս կտրուկ գնաճին` պարզաբանելով, որ այս հանգամանքը պայմանավորված է Նոր տեսակի Կորոնավիրուսի արագընթաց տարածմամբ:

‹‹ 12345 ››