Անուն:

Էլ. փոստ:

Հարց:



 

Գլխավոր  / Նորություններ


14/08/2018 / Արտոնություններ՝ գազով աշխատող ավտոմեքենաներին աշխարհի տարբեր երկրներում
Արտոնություններ՝ գազով աշխատող ավտոմեքենաներին աշխարհի տարբեր երկրներում Արդեն կես դարից ավելի է, ինչ ավտոգազը ամբողջ աշխարհում համարվում է արդյունավետ այլընտրանք նավթային վառելիքին, մասնավորապես բենզինին: Երկիր մոլորակի բոլոր տրանսպորտային միջոցների ավելի քան 11%-ը երթևեկում են գազով: Այս թիվն օրեցօր աճում է:
Գազաբալոնային համակարգերի տեղադրումը ոչ միան ձեռնտու է վարորդների համար, քանի որ այն ավելի մատչելի է, քան բենզինը և դիզելը, այն նաև ավելի էկոլոգիական է: Այդ իսկ պատճառով աշխարհի մի շարք երկրներում գազով երթևեկող ավտոմեքենաների վարորդներին տրվում են արտոնություններ: Նշենք դրանցից մի քանիսը:
ԱՄՆ-ում գազով երթևեկող մեքենաները կազմում են ամբողջի մոտ 44%: Այստեղ հատուկ բյուջետային հատկացումներ են նախատեսվում գազաբալոնային մեքենաների շարժակազմի թարմացման համար, ինչպես նաև՝ տրվում են արտոնություններ հարկային դաշտում:
Աշխարհում գազաբալոնաին համակարգերի շուկայի 35%-ը տեղաբաշխված է Արգենտինայում: Գազով երթևեկող տրանսպորտային միջոցների գլխավոր սպառողներն այստեղ բեռնափոխադրմամբ զբաղվող ընկերություններն են:
Ավստրալիայում, Մեծ Բրիտանիայում, Կանադայում, Մալազիայում և Ճապոնիայում կան սահմանված հատուկ դրամաշնորհներ՝ գազով աշխատող մեքենաների գնման համար:
Իտալիայում, Չիլիում, Չինաստանում գազով աշխատող տրանսպորտային միջոցները կարող են մուտք գործել բնապահպանական վայրեր:
Ֆրանսիայում, Իտալիայում և Իրանում գազով աշխատող մեքենաներ շահագործողները ունեն առավելություններ քաղաքային պատվերների համար, իսկ Չեխիայում գազով աշխատող մեքենաների շահագործողները հարկեր չեն վճարում:
Հայաստանը նույնպես բարձր հորիզոնականներում է գազով երթևեկող մեքենաների ցանկում, սակայն այստեղ վարորդներին առավելություններ չեն տրվում:



Գազաբալոնային սարքավորումների  վիճակագրությունը աշխահում

19/04/2020 Գազաբալոնային սարքավորումների վիճակագրությունը աշխահում

Գազաբալոնային սարքավորումների համակարգերը (ԳԲՍ) տարածված են աշխարհում և տարեցտարի ավելի  մեծ մասսայականություն են վայելում։ ԳԲՍ համաշխարհային վիճակագրությունը այսպիսին է.

Ավտոգազի գները Բալթյան երկրներում ընկնում է

07/04/2020 Ավտոգազի գները Բալթյան երկրներում ընկնում է

Վերջին 10 օրերի ընթացքում ավտոգազի գները Ռիգայում, Տալինում ու Վիլնյուսում, ընկել են։ Ընդ որում բենզինի ու ավտոգազի գները փոխվել են համաչափորեն։  

Հնդկաստանում ավտոգազի պահանջարկը կտրուկ նվազել է

01/04/2020 Հնդկաստանում ավտոգազի պահանջարկը կտրուկ նվազել է

Հնդկաստանում, որը համարվում է ավտոգազի սպառման ամենախոշոր երկիրը աշխարհում, կորոոնավիրուսի բռնկումից հետո ամենատարածված ավտովառելիքի  պահանջարկը կտրուկ պակասել է։

Նոր Կորոնավիրուսը չի խնայում նաև ավտոգազի շուկան

19/03/2020 Նոր Կորոնավիրուսը չի խնայում նաև ավտոգազի շուկան


Ասիայում ավտոգազի գինը կտրուկ աճել է ընթացիկ շաբաթվա ընթացքում`մոտ16%- ով: Ասիական երկրներում օրինակ ավտոգազի գինն աճել էր դեռևս փետրվար ամսից: S&P Global հանրահայտ կայքն անդրադարձել է այս կտրուկ գնաճին` պարզաբանելով, որ այս հանգամանքը պայմանավորված է Նոր տեսակի Կորոնավիրուսի արագընթաց տարածմամբ:

‹‹ 12345 ››