Անուն:

Էլ. փոստ:

Հարց:



 

Գլխավոր  / Նորություններ


02/08/2018 / TITAN® 53 - Աշխարհի ամենամեծ կոմպոզիտային բալոններով լիցքավորման մոդուլը
 TITAN® 53 - Աշխարհի ամենամեծ կոմպոզիտային բալոններով լիցքավորման մոդուլը Ամերիկյան Hexagon ընկերությունը հունիսի 26-ին World Gas Conference 2018 ցուցահանդեսին ներկայցրեց իր նոր աշխատանքը՝ Mobile Pipeline® շարժական լիցքավորման կայան TITAN®53 մոդուլով, որը կազմված է աշխարհում ամենախոշոր կոմպոզիտ բալոններից: TITAN®53 մոդուլներն արտադրվում են շուրջ 10 տարի և կարող են տեղափոխել գազային վառելիքի նշանակալի ծավալներ սեղմված վիճակում՝ սեղմված բնական գազ, ջրածին կամ այլ արդյունաբերական գազեր: Նոր, ավելի թեթև քաշով բալոնները 53-ֆուտանոց (16.15 մետր) մոդուլով կարող են տեղափոխել ավելի քանի 13000մ³ ծավալով գազ, ընդ որում, բեռնավորված մեքենայի ընդհանուր քաշը չի գերազանցի ԱՄՆ-ում սահմանված չափը՝ 32 տոննա: Այս մոդուլի կիրառման ոլորտներից են բնական գազի փոխակերպումը՝ արդյունաբերական մասշտաբներով, գազային «կղզյակները», մեքենաների լիցքավորումը և գազի փոխադրումը:
TITAN®53-ը օրինակն է այն բանի, թե ինչպես է Hexagon ընկերությունն օգտագործում կոմպոզիտ բալոնների տեխնոլոգիան վառելիքի տարբեր տեսակների համար՝ CNG (սեղմված բնական գազ), պրոպան, ջրածին և այլն:
Hexagon ընկերությունն ունի նաև հրթիռների, լոկոմոտիվների, նավերի և մեքենաների վրա վառելիքային մոդուլների կիրառման փորձ: Mobile Pipeline® շարժական լցակայանի վաճառքները 2017 թվականի ընթացքում հասել է շուրջ 1100-ի:



Գազաբալոնային սարքավորումների  վիճակագրությունը աշխահում

19/04/2020 Գազաբալոնային սարքավորումների վիճակագրությունը աշխահում

Գազաբալոնային սարքավորումների համակարգերը (ԳԲՍ) տարածված են աշխարհում և տարեցտարի ավելի  մեծ մասսայականություն են վայելում։ ԳԲՍ համաշխարհային վիճակագրությունը այսպիսին է.

Ավտոգազի գները Բալթյան երկրներում ընկնում է

07/04/2020 Ավտոգազի գները Բալթյան երկրներում ընկնում է

Վերջին 10 օրերի ընթացքում ավտոգազի գները Ռիգայում, Տալինում ու Վիլնյուսում, ընկել են։ Ընդ որում բենզինի ու ավտոգազի գները փոխվել են համաչափորեն։  

Հնդկաստանում ավտոգազի պահանջարկը կտրուկ նվազել է

01/04/2020 Հնդկաստանում ավտոգազի պահանջարկը կտրուկ նվազել է

Հնդկաստանում, որը համարվում է ավտոգազի սպառման ամենախոշոր երկիրը աշխարհում, կորոոնավիրուսի բռնկումից հետո ամենատարածված ավտովառելիքի  պահանջարկը կտրուկ պակասել է։

Նոր Կորոնավիրուսը չի խնայում նաև ավտոգազի շուկան

19/03/2020 Նոր Կորոնավիրուսը չի խնայում նաև ավտոգազի շուկան


Ասիայում ավտոգազի գինը կտրուկ աճել է ընթացիկ շաբաթվա ընթացքում`մոտ16%- ով: Ասիական երկրներում օրինակ ավտոգազի գինն աճել էր դեռևս փետրվար ամսից: S&P Global հանրահայտ կայքն անդրադարձել է այս կտրուկ գնաճին` պարզաբանելով, որ այս հանգամանքը պայմանավորված է Նոր տեսակի Կորոնավիրուսի արագընթաց տարածմամբ:

‹‹ 12345 ››