Անուն:

Էլ. փոստ:

Հարց:



 

Գլխավոր  / Նորություններ


07/06/2018 / Առաջիկա 5-7 տարիների ընթացքում ամբողջ աշխարհը կանցնի էլեկտրամեքենաների
Առաջիկա 5-7 տարիների ընթացքում ամբողջ աշխարհը կանցնի էլեկտրամեքենաների

Հաշվի առնելով մի շարք երկրների լուրջ մտադրությունները վառելիքի ծախսի սպառման նվազեցման վերաբերյալ՝ կարելի է փաստել, որ տրանսպորտի ոլորտում էլեկտրական հեղափոխությունն ընթանում է լիարժեք տեմպերով:


Չնայած այն բանին, որ այս անցումը չի կարող միանգամից տեղի ունենալ, այնուամենայնիվ, խոշոր ավտոարտադրող մի շարք ընկերությունների ղեկավարները կարծում են, որ ավտոմոբիլային աշխարհը կդառնա էլեկտրական շատ ավելի շուտ, քան մենք կարծում ենք:
Peugeot ընկերության գլխավոր տնօրենը 2017թ. նոյեմբերին հայտարարեց, որ ֆրանսիական ավտոարտադրող ընկերությունն արդեն 2025 թվականին կարտադրի միայն էլեկտրամոբիլներ և հիբրիդներ:
Նախորդ տարվա նոյեմբերին Fisker Inc. ընկերությունը ցուցադրեց իր առաջընթացը էներգիայի նորարարական աղբյուրների ոլորտում՝ ներկայացնելով պինդ մարտկոցներ, որոնք լիցաքավորվում են մի քանի րոպեում և ապահովում մեքենայի աշխատանքը մինչև 800կմ: Ընկերությունը պլանավորում է սկսել զանգվածային ներկայացնել այդ մարտկոցներն արդեն 2023 թվականին, այդ պատճառով էլեկտրոմոբիլները կկարողանան լիցքավորվել հաշված րոպեներում:  

 



Կառավարությունը կսուբսիդավորի մեքենաների բենզինից գազի անցման  ծախսերը

29/06/2020 Կառավարությունը կսուբսիդավորի մեքենաների բենզինից գազի անցման ծախսերը

ՌԴ կառավարությունը, կորոնավիրուսի ճգնաժամով պայմանավորված, մոտ 60%-ով կսուբսիդավորի այն ֆիզանձանց և փոքր բիզնեսի ներկայացուցիչների ծախսերը, որոնք իրենց մեքենաները կփոխարինեն բենզինից գազի։ Դա, ըստ ՌԴ Էներգետիկայի նախարարի, կբերի շուրջ 5 մլրդ ռուբլու խնայողության։

ավելին
Համավարակի հետևանքով ավտոգազի գները Ուկրաինայում կտրուկ ընկել են

14/05/2020 Համավարակի հետևանքով ավտոգազի գները Ուկրաինայում կտրուկ ընկել են

Կորոնասիրուսի հետևանքով ավտոգազի գների կտրուկ նվազում է նկատվում: Վերջին ամսվա ընթացքում Ուկրանիայում բնական գազի միջին գինը նվազել է համարյա 70 կոպեկով, հասնելով 11.97 գրիվնյա/լ-ի (մոտ 220 դրամ):

ավելին
Ավտոգազի գինը մոտ 2 անգամ նվազել է

07/05/2020 Ավտոգազի գինը մոտ 2 անգամ նվազել է

Հայաստանի ավտովառելիքի շուկայում բենզինի և հեղուկ գազի գները շարունակում են  նվազել․ ռեգուլյար տեսակի բենզինը մայիսի սկզբին դարձել է 280 դրամ՝ նախկին 310-ի փոխարեն, պրեմիում տեսակի բենզինը՝ 300 դրամ (նախկին 330 դրամի փոխարեն), իսկ հեղուկ գազի գինը դարձել է 100 դրամ՝ նախկին 200-ի փոխարեն:

ավելին
Ավտոմեքենաների վաճառքի ռեկորդային անկում Եվրոպայում․ 98%՝ միայն Իտալիայում

01/05/2020 Ավտոմեքենաների վաճառքի ռեկորդային անկում Եվրոպայում․ 98%՝ միայն Իտալիայում

Ավտոշուկան լրջորեն տուժել է կորոնավիրուսի տարածումից: Եթե Չինաստանում աստիճանաբար հաղթահարում են անկումը, ապա եվրոպական շատ երկրներում վաճառքը բառացիորեն դադարել է: Մասնավորապես, Իտալիայում ապրիլի առաջին 3 շաբաթների ընթացքում պահանջարկը նվազել է 98%-ով, ինչը համաշխարհային հակառեկորդ է:

ավելին

‹‹ 12345 ››