Անուն:

Էլ. փոստ:

Հարց:



 

Գլխավոր  / Նորություններ


20/07/2020 / Էլեկտրամոբի՞լ, թե՞ գազով ավտոմեքենաներ. Ո՞րն է ավելի ձեռնտու
Էլեկտրամոբի՞լ, թե՞ գազով ավտոմեքենաներ. Ո՞րն է ավելի ձեռնտու Գազը, որպես ավտովառելիք, զարգացման մեծ հեռանկարներ ունի աշխարհում, ինչն առաջին հերթին բացատրվում է նրա մատչելիությամբ, պահանջվող փոքր ներդրումներով և վտանգավոր արտանետումների ցածր մակարդակով։ Այս մասին վերջերս տված հարցազրույցում հաստատել է ավտոգազի արտադրության եվրոպական առաջատար ընկերության՝ Westport Fuel Systems-ի տնօրեն Բարտ վան Իռլին։
Ըստ նրա ներկայացրած տվյալների, բենզինի համեմատ, գազի դեպքում արտանետումներն ավելի քիչ են (մինչև 21% CO2 գազի և մինչև 98%՝ այլ նյութերի դեպքում): Դիզելի համեմատ էլ NOx արտանետումներն են ավելի քիչ՝ մոտ 74%-ով։ Այսինքն, գազը էկոլոգիական տեսանկյունից նույնպես բացարձակ առավելություն ունի բենզինի և այլ ավտովառելիքների նկատմամբ։
Հոլանդական ընկերության տնօրենը ընդգծել է, որ գազի շուկան կարող է արագորեն աճել, եթե կառավարությունն ունենա ճիշտ զարգացման տեսլական՝ բերելով Իտալիայի, Լեհաստանի և Թուրքիայի օրինակը։ Նա հույս է հայտնել, որ սպառողներն աստիճանաբար կգիտակցեն գազով աշխատող մեքենաների առավելությունը էլեկտրամոբիլների նկատմամբ՝ մատչելիության և էկոլոգիապես մաքուր լինելու տեսանկյունից։ Մասնավորապես, բերելով Նիդեռլանդների օրինակը, Իռլին նշել է, որ այդ երկիրը հսկայական ջանքեր և միջոցներ է ներդրել էլեկտրամոբիլների զարգացումը խթանելու համար, և միայն այժմ է գերակշռող դառնում այն գիտակցումը, որ էլեկտրամոբիլները չափազանց ծախսատար են։
Վան Իռլին, մեկ անգամ ևս ընդգծել է, որ այսօր աշխարհում ավտոգազը շարունակում է մնալ ամենատարածված այլընտրանքային վառելիքը։ Սեղմված բնական գազով (ՍԲԳ) աշխատող մեքենաների թիվը աշխարհում հասնում է 27 մլն-ի։



Ավտոմեքենաների թոփ 3 մոդելներ, որոնց չի սպառնում մաշվածությունը

28/11/2018 Ավտոմեքենաների թոփ 3 մոդելներ, որոնց չի սպառնում մաշվածությունը

Ձմեռը տարվա բարդ եղանականերից է ոչ միայն մարդկանց համար, այլ նաև մեքենաների: Բացի բոլորին հայտնի խնդիրներից, ձմռանը մեքենայի համար առավել վտանգավոր են աղերը և ռեագենտները, որոնցով ծածկում են ձյունը՝ մերկասառույցից խուսափելու համար: Դրանք կուտակվում են մեքենայի տակ, թափքին՝ ազդելով մեքենայի մակերեսի և երկաթի վրա, ինչն արդյունքում նույնիսկ նոր մեքենան կարող է վերածել ժանգոտ և մաշված մեքենայի:

ավելին
Հայաստանի գազալցակայաններում հեղուկ գազի դեֆիցիտ է

20/11/2018 Հայաստանի գազալցակայաններում հեղուկ գազի դեֆիցիտ է

Հերթական խնդիրը գազով աշխատող ավտոտերերի համար. արդեն 10 օր է, ինչ Ռուսաստանից Հայաստան հեղուկ գազ չի ներմուծվում: Պատճառը Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի փակ լինելն է։ Հեղուկ գազ ներմուծող ընկերությունները ևս հայտնվել են խնդրի առջև։ Այս պահին ռուս-վրացական սահմանին շուրջ 450 բեռնատար ավտոմեքենա է կանգնած, դրանց թվում են նաև հեղուկ գազով բեռնված մեքենաները։

ավելին
Գազաբալոնային սարքավորման տեղադրումը նոր մեքենաներում

07/11/2018 Գազաբալոնային սարքավորման տեղադրումը նոր մեքենաներում

Նոր մեքենայում գազաբալոնային համակարգի տեղադրումը ավելի հեշտ է, քան հին մեքենայում, քանի որ կարիք չկա վերացնելու սնուցման և բռնկման հետ կապված խնդիրները, որոնք առկա են օգտագործված մեքենաներում:

ավելին
Մի շարք գազալցակայաններ հանվել են վաճառքի. ո՞րն է պատճառը

01/11/2018 Մի շարք գազալցակայաններ հանվել են վաճառքի. ո՞րն է պատճառը

Հայաստանում գազալցակայանների սեփականատերերը հերթական անգամ հայտնվել են անհարմար դրության մեջ: Այս անգամ պատճառը հասարակական զուգարաններն են. ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարությունը գազալցակայանների սեփականատերերին պարտադրում է կառուցել հասարակական զուգարաններ կամ նորոգել եղածները:

ավելին

‹‹ 1516171819 ››