Անուն:

Էլ. փոստ:

Հարց:



 

Գլխավոր  / Նորություններ


14/07/2020 / Մինչև 2024թ․-ը Ռուսաստանում ավտոգազի շուկան էականորեն կաճի
Մինչև 2024թ․-ը Ռուսաստանում ավտոգազի շուկան էականորեն կաճի  2020-ից մինչև 2024 թ․-ը ՌԴ կառավարությունը 50 մլդ ռուբլի կհատկացնի գազաշարժիչների արդյունաբերության զարգացմանը: Նախատեսվում է նաև տարեկան 3,5 մլրդ՝ բենզալցակայանների զարգացման և 700 մլն ռուբլի՝ ավտոպարկի վերազինման համար: Ինչպես վերջերս տեղեկացրեց ՌԴ Էներգետիկայի փոխնախարարը, 1-ին փուլում ծրագրի մեջ կներառվեն 27 ռեգիոններ, որտեղ շարունակվում է գազալցակայանների ենթակառուցվածքների զարգացման գործընթացը:
Կանխատեսվում է, որ սեղմված բնական գազով (ՍԲԳ) սարքավորումներով վերազինումը թույլ կտա փոքր և միջին բիզնեսին և ծրագրին մասնակցող քաղաքացիներին 3 տարվա ընթացքում կատարել 4-5 մլրդ ռուբլու վառելիքի խնայողություն, կրճատել տրանսպորտային ծառայությունների արժեքը, իսկ գազաբալոնային սարքավորումներ արտադրող ու սպասարկող ձեռնարկություններում՝ ապահովել լրացուցիչ աշխատատեղեր։
2020 թ․ մարտի դրությամբ ՌԴ-ում գործում է 484 բենզալցակայան, որոնցից 329-ը պատկանում են «Գազպրոմ» ընկերությանը: «Գազպրոմի» գազալցակայաններում ՍԲԳ վաճառքի ծավալը 2019 թ․ համեմատ աճել է մոտ 30%-ով՝ հասնելով 779.3 մլն խորանարդ մետրի։



Գազաբալոնային սարքավորումների  վիճակագրությունը աշխահում

19/04/2020 Գազաբալոնային սարքավորումների վիճակագրությունը աշխահում

Գազաբալոնային սարքավորումների համակարգերը (ԳԲՍ) տարածված են աշխարհում և տարեցտարի ավելի  մեծ մասսայականություն են վայելում։ ԳԲՍ համաշխարհային վիճակագրությունը այսպիսին է.

Ավտոգազի գները Բալթյան երկրներում ընկնում է

07/04/2020 Ավտոգազի գները Բալթյան երկրներում ընկնում է

Վերջին 10 օրերի ընթացքում ավտոգազի գները Ռիգայում, Տալինում ու Վիլնյուսում, ընկել են։ Ընդ որում բենզինի ու ավտոգազի գները փոխվել են համաչափորեն։  

Հնդկաստանում ավտոգազի պահանջարկը կտրուկ նվազել է

01/04/2020 Հնդկաստանում ավտոգազի պահանջարկը կտրուկ նվազել է

Հնդկաստանում, որը համարվում է ավտոգազի սպառման ամենախոշոր երկիրը աշխարհում, կորոոնավիրուսի բռնկումից հետո ամենատարածված ավտովառելիքի  պահանջարկը կտրուկ պակասել է։

Նոր Կորոնավիրուսը չի խնայում նաև ավտոգազի շուկան

19/03/2020 Նոր Կորոնավիրուսը չի խնայում նաև ավտոգազի շուկան


Ասիայում ավտոգազի գինը կտրուկ աճել է ընթացիկ շաբաթվա ընթացքում`մոտ16%- ով: Ասիական երկրներում օրինակ ավտոգազի գինն աճել էր դեռևս փետրվար ամսից: S&P Global հանրահայտ կայքն անդրադարձել է այս կտրուկ գնաճին` պարզաբանելով, որ այս հանգամանքը պայմանավորված է Նոր տեսակի Կորոնավիրուսի արագընթաց տարածմամբ:

‹‹ 12345 ››