Անուն:

Էլ. փոստ:

Հարց:



 

Գլխավոր  / Նորություններ


07/05/2020 / Ավտոգազի գինը մոտ 2 անգամ նվազել է
Ավտոգազի գինը մոտ 2 անգամ նվազել է

Հայաստանի ավտովառելիքի շուկայում բենզինի և հեղուկ գազի գները շարունակում են  նվազել․ ռեգուլյար տեսակի բենզինը մայիսի սկզբին դարձել է 280 դրամ՝ նախկին 310-ի փոխարեն, պրեմիում տեսակի բենզինը՝ 300 դրամ (նախկին 330 դրամի փոխարեն), իսկ հեղուկ գազի գինը դարձել է 100 դրամ՝ նախկին 200-ի փոխարեն:

Այս թվերը օրերս հրապարակել է ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը (ՏՄՊՊՀ )։ ՏՄՊՊՀ-ի կողմից ՀՀ երեք խոշոր տնտեսավարողների մոտ իրականացրած վառելիքի մանրածախ գների մոնիթորինգի արդյունքներով՝ ապրիլի վերջին արձանագրվել էր նաև դիզելային վառելիքի գների նվազում, որը կազմել է 20-40 դրամ՝ 1 լիտրի հաշվով:  Նշենք, որ վառելիքի համաշխարհային գների անկումը բացատրվում է կորոնավիրուսի պատճառով պահանջարկի նվազմամբ, քանի որ մարդկանց շարժը նվազել է, մեքենա չեն վարում, և ինչը, ըստ փորձագեռների դեռ կշարունակվի։  



Գազաբալոնային սարքավորումների  վիճակագրությունը աշխահում

19/04/2020 Գազաբալոնային սարքավորումների վիճակագրությունը աշխահում

Գազաբալոնային սարքավորումների համակարգերը (ԳԲՍ) տարածված են աշխարհում և տարեցտարի ավելի  մեծ մասսայականություն են վայելում։ ԳԲՍ համաշխարհային վիճակագրությունը այսպիսին է.

Ավտոգազի գները Բալթյան երկրներում ընկնում է

07/04/2020 Ավտոգազի գները Բալթյան երկրներում ընկնում է

Վերջին 10 օրերի ընթացքում ավտոգազի գները Ռիգայում, Տալինում ու Վիլնյուսում, ընկել են։ Ընդ որում բենզինի ու ավտոգազի գները փոխվել են համաչափորեն։  

Հնդկաստանում ավտոգազի պահանջարկը կտրուկ նվազել է

01/04/2020 Հնդկաստանում ավտոգազի պահանջարկը կտրուկ նվազել է

Հնդկաստանում, որը համարվում է ավտոգազի սպառման ամենախոշոր երկիրը աշխարհում, կորոոնավիրուսի բռնկումից հետո ամենատարածված ավտովառելիքի  պահանջարկը կտրուկ պակասել է։

Նոր Կորոնավիրուսը չի խնայում նաև ավտոգազի շուկան

19/03/2020 Նոր Կորոնավիրուսը չի խնայում նաև ավտոգազի շուկան


Ասիայում ավտոգազի գինը կտրուկ աճել է ընթացիկ շաբաթվա ընթացքում`մոտ16%- ով: Ասիական երկրներում օրինակ ավտոգազի գինն աճել էր դեռևս փետրվար ամսից: S&P Global հանրահայտ կայքն անդրադարձել է այս կտրուկ գնաճին` պարզաբանելով, որ այս հանգամանքը պայմանավորված է Նոր տեսակի Կորոնավիրուսի արագընթաց տարածմամբ:

‹‹ 12345 ››