Անուն:

Էլ. փոստ:

Հարց:



 

Գլխավոր  / Նորություններ


19/03/2020 / Նոր Կորոնավիրուսը չի խնայում նաև ավտոգազի շուկան
Նոր Կորոնավիրուսը չի խնայում նաև ավտոգազի շուկան


Ասիայում ավտոգազի գինը կտրուկ աճել է ընթացիկ շաբաթվա ընթացքում`մոտ16%- ով: Ասիական երկրներում օրինակ ավտոգազի գինն աճել էր դեռևս փետրվար ամսից: S&P Global հանրահայտ կայքն անդրադարձել է այս կտրուկ գնաճին` պարզաբանելով, որ այս հանգամանքը պայմանավորված է Նոր տեսակի Կորոնավիրուսի արագընթաց տարածմամբ:


Կորոնավիրուսը չի խնայել նաև ավտոգազի իրանական շուկան: Ինչպես արդեն հայտնի է, Իրանը համարվում է վարակի գլխավոր կենտրոններից մեկը, ինչի հետևանքով փակ են երկրի բոլոր սահմանները: Այս հանգամանքը ազդել է երկրի ողջ տնտեսության վրա  այդ թվում և ավտոգազի: 


Newsweek միջազգային լրատվական կայքն անդրադարձել է ավտոգազի շուկային` նշելով, որ Պարսկաստանի և Իրաքի սահմանը փակվելուց հետո Իրաքում ավտոգազի արժեքը զգալիորեն աճել է:


Argus Media-ն անդրադառնում է իտալական ավտոգազի շուկային: Իտալիայում Կորոնավիրուսի կանխարգելման նպատակով, ինչպես արդեն հայտնի է, հայտարարվել է արտակարգ դրություն: Արտակարգ դրության պայմաններում կանգնել է երկրի երթևեկությունը, ինչը հանգեցրել է ավտոգազի պահանջարկի հուժկու անկման:



Ստուգումներ ՀՀ մարզերի և Երևանի գազալցակայաններում

22/06/2018 Ստուգումներ ՀՀ մարզերի և Երևանի գազալցակայաններում

Վերջերս ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունում կայացած հերթական ամենշաբաթյա խորհրդակցության ժամանակ նախարար Հ. Ռոստոմյանը ներկայացրեց Ռուսաստան կատարած աշխատանքային այցի արդյունքները: Հունիսի 6-8-ը Մոսկվայում անցկացվեց «Համալիր անվտանգություն 2018» խորագրով անվտանգության ապահովման միջոցների 11-րդ միջազգային ցուցահանդեսը, որին մասնակցություն ուներ նաև Հայաստանը:

ավելին
Նոր էլեկտրամոբիլ՝ Tesla Model 3

19/06/2018 Նոր էլեկտրամոբիլ՝ Tesla Model 3

Հայտնի Tesla ավտոմոբիլային ընկերությունը վերջերս ներկայացրեց իր երկար սպասված էլեկտրական Model 3-ը։ Ի դեպ, այս մոդելը մոտ 2 անգամ ավելի էժան է նախորդից՝ 35000$: Ընկերության հիմնադիր Էլոն Մասկը, ներկայացնելով դեռևս ոչ վերջնական, բայց երկար սպասված էլեկտրամոբիլը, նշեց, որ մատչելի Tesla Model 3-ը պետք է դառնա առաջնորդ դեպի էլեկետրամեքենաների շուկա:

ավելին
Գազաբալոնային համակարգեր արտադրող առաջատար ընկերությունները

14/06/2018 Գազաբալոնային համակարգեր արտադրող առաջատար ընկերությունները

Ավտոմեքենայում գազաբալոնային համակարգ տեղադրելիս ամենակարևոր պայմաններից մեկը արտադրող կազմակերպության համբավն ու նրա հանդեպ ունեցած վստահությունն է: Ժամանակի ընթացքում գազաբալոնային համակարգերի արտադրությունը զարգացել է՝ հանգեցնելով նոր ու ավելի հզոր կազմակերպությունների հիմնադրմանը, ինչի արդյունքում շուկան դարձել է ավելի մրցունակ՝ դժվարացնելով ընտրությունը:

ավելին
Առաջիկա 5-7 տարիների ընթացքում ամբողջ աշխարհը կանցնի էլեկտրամեքենաների

07/06/2018 Առաջիկա 5-7 տարիների ընթացքում ամբողջ աշխարհը կանցնի էլեկտրամեքենաների

Հաշվի առնելով մի շարք երկրների լուրջ մտադրությունները վառելիքի ծախսի սպառման նվազեցման վերաբերյալ՝ կարելի է փաստել, որ տրանսպորտի ոլորտում էլեկտրական հեղափոխությունն ընթանում է լիարժեք տեմպերով:

ավելին

‹‹ 2021222324 ››