2019թ. սեպտեմբերին Ուկրաինայում հեղուկ գազի ներմուծման ծավալը օգոստոս ամսվա համեմատ բավական աճել է և հասել 171 600 տոննայի: Ինչպես հաղորդում է Argus պարբերականը, դա ամսական ներմուծման առավելագույն ցուցանիշ է:
Պարբերականը նաև նշում է, որ սեպտեմբերին գազի մեծ մասը՝ 115 500 տոննան կամ ամբողջ ծավալի 67,3%-ը, ներմուծվել է երկաթուղով: Ներմուծման ծավալով երկրորդ տեղում է ավտոմեքենաներով (19,9%) և ծովային տրանսպորտով (12,8) ներմուծված հեղուկ գազը:
Ավտոգազի ներմուծման ծավալի նախորդ ռեկորդը սահմանվել էր բոլորովին վերջերս՝ հուլիսին, երբ երկիր էր ներմուծվել 170 800 տոննա հեղուկ գազ:
Հունվարից սեպտեմբեր ժամանակահատվածում, ըստ Argus պարբերականի հաշվարկների, Ուկրաինան ներմուծել է 1.2 մլն տոննա հեղուկացված ածխաջրածնային գազ: Նախորդ տարվա միևնույն ժամանակահատվածի հետ համեմատած՝ ներմուծումը ավելացել է 126 000 տոննայով: Ներմուծման ծավալների ավելացումը կապված է ավտոգազի պահանջարկի աճով:









